Submitted by H.Aslanyan on
Հարութ

Փաշինյանի հրաժարական տալու մերժումը միայն խորացնում է Հայաստանի վտանգավոր վիճակը․ Սասունյան

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com  

Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախակի դրսևորում է անկայուն վարքագծի դրվագներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում նրա մտային իրավիճակի վերաբերյալ: Խորհրդարանական ելույթների ժամանակ նա բղավում է իրեն հարց տվողների վրա, կատաղորեն թափահարում ձեռքերը և նույնիսկ սպառնում բանտարկել իր քաղաքական հակառակորդներին: Նման պահվածքը և՛ տարօրինակ է, և՛ բացարձակապես անպատշաճ Հայաստանի կառավարության ղեկավարի համար:

Անկախ նրանից, թե ինչպիսին էր Փաշինյանի հոգեվիճակը Արցախյան պատերազմից առաջ, այն ակնհայտորեն վատթարացել է 2020 թվականին նրա ղեկավարության ներքո Հայաստանի կրած կործանարար պարտությունից հետո։ Սովորաբար, աղետալի արդյունքների համար պատասխանատու քաղաքական ղեկավարները, մարտադաշտում մեծ կորուստներ կրած գեներալները և կորպորացիաների ղեկավարները, որոնց վատ կառավարումը իրենց ընկերություններին հասցնում է սնանկացման, շտապ հրաժարական են տալիս կամ փոխարինվում են ավելի բանիմաց անձնավորությամբ, որը կարող է ստանձնել ղեկավարությունը և վերականգնել վնասը։

Ցավոք, Փաշինյանի հրաժարական տալու մերժումը միայն խորացնում է Հայաստանի վտանգավոր վիճակը։ Փաշինյանն իր անբնական վարքագծի ևս մեկ օրինակ ցուցադրեց անցյալ շաբաթվա կառավարության նիստի ժամանակ, երբ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության դեմ։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետքական ապրանք ունի, գնում ես, տեսնում ես ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին-ժանգոտ կտորներ»։ Այս հայտարարությունը կեղծ և անհիմն հարձակում է հայկական եկեղեցու վրա, հատկապես հաշվի առնելով, որ նա չի նշել նման վիճակում գտնվող որևէ եկեղեցի։

Վարչապետը, հնարավոր է, տեսել է շինանյութեր, որոնք պահվում են եկեղեցու վերանորոգման ընթացքում։ Փաշինյանի անհարկի պոռթկումը բուռն բանավեճ առաջացրեց նրա, նրան միացած Աննա Հակոբյանի (նրա կենակիցը, քանի որ նրանք ամուսնացած չեն) և մի քանի հոգևորականների միջև։ Ֆեյսբուքյան մի շարք անպատշաճ գրառումներում Փաշինյանը պնդում էր, որ «Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից»։ Սա վարչապետի գործը չէ։ Նրա հայտարարությունը հստակորեն գերազանցում է իր լիազորությունները և խախտում եկեղեցու և պետության սահմանադրական տարանջատումը։ Այնուհետև Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»: Սա նույնպես եկեղեցու ներքին գործերին անհիմն միջամտություն է՝ Սահմանադրության խախտումով: Վեճը սրվեց այն բանից հետո, երբ Փաշինյանը ցնցող կերպով գռեհիկ կարծիք հայտնեց՝ պատասխանելով մի եպիսկոպոսի, որը նրա նախորդ հայտարարությունը «ամոթալի» էր անվանել: Անհավատալիորեն վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: Նման լեզուն անհարիր է Հայաստանի ղեկավարին և ավելի սազական է փողոցային խուլիգանի համար: 17 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով Փաշինյանին կանանց որպես սեռական օբյեկտներ շահագործելու մեջ՝ իր հակառակորդների վրա հարձակվելու համար:

Իմ կարծիքով, այն, ինչ գրել է Փաշինյանը, զրպարտություն է, որը բավարար հիմքեր է տալիս եպիսկոպոսի կողմից իրավական գործողությունների համար: Ես բողոք եմ ներկայացրել Ֆեյսբուքին Փաշինյանի դեմ՝ համայնքային չափորոշիչները խախտելու համար՝ այս զրպարտչական հայտարարության հրապարակմամբ: Հետ չմնալով, Փաշինյանի կենակից Աննա Հակոբյանն ավելի սրեց հակամարտությունը։ Իր ֆեյսբուքյան էջում նա ոչ պատշաճ ձևով հայտարարեց. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ ․… »։

Նա նաև քննադատեց անցյալ շաբաթ Շվեյցարիայում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ Արցախի վերաբերյալ համաժողովը, որին մասնակցել են Գարեգին Բ կաթողիկոսը և այլ բարձրաստիճան այրեր՝ հարցնելով. «Շվեյցարիայում ի՞նչ եք անում»։ Այնուհետև նա ծաղրեց արցախահայերին օգնելու ջանքերը. «ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզը [նկատի ունենալով Գարեգին Բ կաթողիկոսին] ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։ Աննան, երևում է, բորբոքվել է Կաթողիկոսի փորձերից՝ տապալելու Փաշինյանի կողմից Արցախի հանձնումը։

Այնուհետև Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում հրապարակեց անպարկեշտ և զրպարտչական հայտարարություն իրեն քննադատած լրագրող Բորիս Մուրազիի մասին։ Նա գրեց. «Ըստ հավաստի տեղեկությունների՝ Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին, և վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։ Այս դաժան, արատավոր հարձակումը հատում է բարոյականության և պարկեշտության բոլոր կարմիր գծերը։ Մուրազին պետք է դատական հայց ներկայացնի զրպարտության համար։ Ես Աննա Հակոբյանի կեղծիքների մասին արդեն հայտնել եմ Ֆեյսբուքին։

Եթե Փաշինյանը և Հակոբյանը Կաթողիկոսի հետ իրենց անհամաձայնություններն արտահայտեին քաղաքակիրթ լեզվով, որոշ չափով հասկանալի կլիներ։ Սակայն նման անպարկեշտ լեզվի օգտագործումը խիստ դատապարտելի է։ Տարիների ընթացքում ես բազմաթիվ անհամաձայնություններ եմ ունեցել տարբեր բարձրաստիճան հոգևորականների և Հայաստանի նախկին ու ներկա քաղաքական ղեկավարների հետ, բայց երբեք չեմ դիմել վիրավորական լեզվի օգտագործմանը։ Կարող ես անհամաձայն լինել՝ առանց տհաճ լինելու։ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ հայ հանրությանը կեղծորեն վստահեցնելով, որ կգլխավորի «սիրո և հանդուրժողականության» շարժումը: Սակայն, յոթ տարի անց, ակնհայտ է, որ նա արել է ճիշտ հակառակը: Նա չարաշահել է իր իշխանությունը՝ ատելություն և անհանդուրժողականություն տարածելու համար:

Ադրբեջանի լրատվամիջոցները ուրախությամբ լուսաբանել են վարչապետի հարձակումները Հայոց եկեղեցու վրա՝ նրան դնելով նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի գլխավոր մուֆթի Ալլահշուքյուր Փաշազադեի կողքին՝ Եկեղեցու դատապարտման գործում: Վերջիվերջո, Փաշինյանը և նրա կենակիցը, կարծես, օգտագործում են այս անպարկեշտ հայտարարությունները՝ շեղելու հանրության ուշադրությունը վարչակարգի վնասակար և հակահայ քաղաքականությունից: Արցախի և Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ Հայաստանի վերահսկողությունից Ադրբեջանին զիջելուց և Հայաստանի պետականության սրբազան խորհրդանիշների վրա հարձակվելուց հետո, այս զույգն այժմ մտադիր է խաթարել 1700-ամյա կրոնական կառույցը, որը կենտրոնական դեր է խաղացել հայ ինքնության մեջ:

Այս ազգային պատուհասից ազատվելու համար, նախքան նա կկործանի Հայաստանը, ես առաջարկում եմ Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին Վեհափառներին հրահանգել բոլոր հայկական եկեղեցիներին՝ Հայաստանում և Սփյուռքում, հնչեցնել զանգերը՝ կոչ անելով հարյուր հազարավոր հայերի հավաքվել վարչապետի շենքի առջև և մնալ այնտեղ մինչև Փաշինյանի հրաժարական տալը։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը
Հունաստան
Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Թրիփփ
TRIPP-ը չպետք է լինի միջանցք, որն օգուտ կբերի մի կողմին՝ մյուսի հաշվին․ Carnegie
Վենս
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Բաղայի
Խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է․ Իրանի ԱԳՆ
Զինվորական
Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում
Սահման
Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը առևտուրը կհասցնի 1 մլրդ դոլարի. ԶԼՄ
ՀԱՊԿ
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն․ Փաշինյան
Գուտերեշ
Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից. Գուտերեշ
Մարգարա
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Հորմուզ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Հարված
ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները
Հարված
ԱՄՆ-ն լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին
Միջուկային
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. NYT
Հարված
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
Զախարովա
Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով․ Զախարովա
Ագն
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրները
Սահման
Ըստ թուրքական պարբերականի՝ սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդի
Բազա
Իրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին
Տիգրան
Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան Աբրահամյան
Սպուտնիկ
ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik
Նավ
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Ազով
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից զոհված ևս 2 ադրբեջանցիների մարմինները հայտնաբերվել են
Լիբանան
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Զելենսկի
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի
Ադրբեջան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Պոլսո
Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ