Submitted by H.Aslanyan on
Նարեկ

Փաշինյանի իշխանության համար կենսական է հայ ժողովրդին զրկել հաղթանակների ու հերոսականության բոլոր հիշողություններից. քաղաքագետ

Նիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը:

«Ուկրաինայում ՌԴ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո քաղաքական ու քաղաքագիտական բառապաշար կրկին հետ վերադարձավ «դենացիֆիկացիա» տերմինը, որը սկիզբ է առավ Օսիի անդամ երկրների՝ (նացիստական Գերմանիա, ֆաշիստական Իտալիա, միլիտարիստական Ճապոնիայ) Երկրորդ աշխարհամարտում պարտությունից հետո։ Այսինքն, այդ երկրներում պետք էր իսպառ ոչնչացնել ռևանշիստական տրամադրությունները, որոնք արտահայտվում էին ազգայնական/ազգայնամոլական դրսևորումներով։

Աշխարհի ամենաաղետալի պատերազմի, ամենասարսափելի հանցագործությունների հեղինակ Գերմանիայի ու նրա դաշնակիցների դենացիֆիկացիան պահանջում էր համաշխարհային մարդկության բարօրությունը, որպեսզի երբեք չկրկնվի այն դժոխքը, որ տեղի ունեցավ հրեաների ու նվաճված ժողովուրդների հետ։

Հայաստանում, սակայն, 2018 թ-ից իրականացվում է դրան հակառակ մի գործընթաց, որը չի կարող կրել «դենացիֆիկացիա» անվանումը՝ հաշվի առնելով դրա իրական ու սկզբնական իմաստը, ուստի և կարելի է կիրառել «դենացիոնալիզացիա» կամ «ապաազգայնացում» տերմինը, որը մեր երկրում իրականացվում է «յան» ազգանունը կրող իշխանությունների կողմից՝ հիմնական խնդիրն էլ երկրում բոլոր հնարավոր արժեքների սպանությունն է՝ սեփական աթոռները պահպանելու համար։

Հասկանալի է, որ լինելով Արցախը թշնամուն հանձնած իշխանություն, նրանք չեն կարող տուրք տալ Հայաստանում որևիցե ազգային տրամադրությունների բարձրացման, որովհետև, եթե Հայաստանում սկսվի ինչ-որ զարթոնք, այն ուղիղ պետք է ուղղված լինի առաջին հերթին Նիկոլի և ապա հետո՝ արտաքին թշնամու դեմ։

Ուստի և պրագմատիկ ու սառը հաշվարկը Փաշինյանի թիմին բերել է այն եզրակացության, որ պետք է ընդունել Հայաստանից դեպի Արևմուտք ու Արևելք ընկած թշնամիների պատրոնաժը, պահել սեփական իշխանությունը՝ սպանելով հայ ժողովրդի հավաքական հիշողությունն ու այն խորհրդանիշները, որոնց վրա հենվում է այդ հիշողությունը։

Եկեք սկսենք ամեն ինչ հերթով

Փաշինյանի առաջին գործերից մեկը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ու հրապարակային ստորացումն էր։ Պատահական չէ, որ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին ոչ թե ապօրինի զենքի, ապօրինի գույքի ու չգիտեմ այլ ինչ-որ ենթադրյալ հանցանքի, այլ «բանակից տուշոնկա գողանալու» մեղադրանքով, որպեսզի նրան դարձնեն բորոտ, հրեշ, ումից երես կթեքեն անգամ հարազատներն ու ընկերները։ Այս օպերացիան, ինչ խոսք, հաջողվեց, ինչով նաև հարվածի տակ դրվեց «հաղթող գեներալի»-ի մասին պատկերացումները։ Դե համաձայնեք, քանի՞ կոպեկ արժի թեկուզ և հաղթող գեներալը, որը «տուշոնկա է գողանում»։

2020 թ-ի հուլիսյան մարտերի ժամանակ այս իշխանությունը դիրքային կռիվը վերածեց Սարդարապատի նոր հերոսամարտի, բաժանեց մեդալներ ու շքանշաններ, անգամ՝ Ազգային հերոսի կոչում, որին հաջորդեց «հայկական բանակը վճռորոշ գործոն է տարածաշրջանում» էյֆորիկ հայտարարությունը։ Եթե սրան էլ գումարում ես Արայիկ Հարությունյանի՝ «Ստեփանակերտի օդը պաշտպանված է ավելին, քան երբևէ» ու նույն Փաշինյանի կողմից հնչեցված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները, ապա երկրում տիրեց ռազմաշունչ մի մթնոլորտ, որը հեշտությամբ հնարավոր եղավ փոխարինել շոկով ու վախով՝ 2020-ի աղետալի ու չկառավարվող պատերազմի հետևանքով։

Այսինքն, սկզբում երկրում բարձրացվեցին տրամադրությունները, հետո այդ տրամադրությունները պատկերավոր «դրեցին մի մեքենայի մեջ» ու հազարավոր մարդկանց արյան գնով նետեցին անդունդը։ Այնպես նետեցին, որ դեռ երկար տարիներ ոչ մեկ չհամարձակվեր անգամ խոսել արտաքին թշնամուն ռազմի ճակատում դիմադրելու մասին։

Շարժանը, որի ողնահարը Արցախի հիմնախնդիրն էր։ Պետք էր հայ ժողովրդին ցույց տալ, որ այս Շարժումը, որ հանգեցրեց Անկախ պետության ձևավորմանը, հաղթանակներին, պետական ինստիտուտների հիմնադրմանը, ի բնե սխալ էր ու դատապարտված։ Այսինքն, ոչ թե «հընթացս ինչ-որ բան այնպես չգնաց», այլ հիմքն էր սխալ, արմատը, ուստի և ինքը ոչինչ չէր կարող անել, «ջեբն էին գցել» երեսուն տարվա «փտած ծառի նեխած պտուղները»։

Սա էլ կրկին հայ ժողովրդին պետք է ներշնչեր և ներշնչի, որ ազգային-պետական, ամբիցիա ունեցող, տարածաշրջանում մրցակից պետություն ունենալու որևիցե հավակնություն կարող է ավարտվել կատաստրոֆայով, ուստի և մեր խնդիրը տնտեսական գործունեություն իրականացնելն է այն տարածքի վրա, որը հայերին բաժին կհասնի թուրք-ադրբեջանական ողորմածության հետևանքով։ Իզուր չէին նրա բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ մենք կանգած ենք պետականության կորստի առջև, իսկ իր առաջարկած տարբերակը ոչ թե քննարկան ենթակա է, այլ պետք է դառնա ժողովրդի գաղափարախոսությունը, եթե չենք ուզում ենթարկվել նոր ցեղասպանության։

Դահիճին պետք է արդարացնել

Սեփական երկրում ազգային արժանապատվության կոտրմանը զուգահեռ գերկարևոր է նաև սիմպատիաներով լի մթնոլորտ ստեղծել հարյուրավոր տարիներ ի վեր քեզ կոտորող թշնամիների նկատմամբ, ինչով և հետևողականորեն զբաղված է Նիկոլ Փաշինյանը։ Միայն Ցեղասպանության պատճառների շուրջ հանրային կասկածներ առաջացնելուն ուղղված նրա հայտարարություններն «ամեն ինչ արժեն»։

Հասկանու՞մ եք, դիմում է նա կոտորածներից մազապուրծ եղած ժողովրդի սերունդներին, եկեք մի հատ դեռ հասկանանք, թե ինչու որոշեցին մեզ կոտորել։ Այլ բառերով եթե նկարագրենք Նիկոլի ասածը, կստացվի հետևյալը՝ «էդ մենք ոչինչ չէի՞նք անում, մեզ էլ եկան ու կոտորեցին, հա՞»։ Միով բանիվ, ո'վ հայ, դու ապրել ես Օսմանյան կայսրությունում, ապստամբել ես քո իսկ պետության դեմ հօգուտ Ռուսական կայսրության ու ստացել արժանի հակահարված։ Սա է այս քարոզչության ամբողջ իմաստը, որ հայն էլ մտածի, թե հա, բայց իսկապես, ինչու՞ պապերս կոտորվեցին, միգուցե իրե՞նք են մեղավոր։ Այն, որ Օսմանյան կայսրությունն ուղղակի դժոխք էր հպատակ ու նվաճված ժողովուրդների համար, այն, որ Օսմանյան կայսրության լծից փորձել են դուրս գալ բոլոր հպատակ ժողովուրդները, այն որ բոլորն էլ ապստամբել են, որ չկոտորվեն, արդեն ոչ ոք չի էլ հիշի։

Ոչ թե Մեծ Հայրենական, այլ Երկրորդ Աշխարհամարտ

Նիկոլի ձեռնարկած «դենացիոնալիզացիայի» վերջին արարն այս պահին Մեծ Հայրենական պատերազմում մեր մասնակցության նպատակահարմարության ու «արդյունավետության» հարցն է։ Ուշադրություն դարձրեք, նա իր ուղերձում չի էլ կիրառում «Մեծ Հայրենական պատերազմ» տերմինը՝ այն փոխարինելով «Երկրորդ Համաշխարհային պատերազմով», որի հիմնական նպատակը Հաղթանակի օտարումն է։ Եթե սրան գումարում ենք Հանրայինի քարոզչությունը, ստացվում է, որ պետք է սերմանել հայ ժողովրդին հետևյալ թեզը, թե մենք եղել ենք նվաճված ժողովուրդ, որին քշել են պատերազմ, անիմաստ կորուստներ ենք տվել ու ոչինչ էլ չենք շահել։

Բացի ուղիղ հակառուսականությունից, այս արշավը նաև հնարավորություն է տալիս հպարտության զգացողություն չունենալ Մեծ Հայրենականում մեր հայրենակիցների՝ մարշալների, գեներալների, ԽՍՀՄ հերոսների սխրանքներով ու դրանք ընկալել իբրև օտարի հաջողություններ։ Եթե այս հաղթանակը մերը չէ, ու՞մ են պետք Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Նելսոն Ստեփանյանը կամ Հունան Ավետիսյանը։

Մի օր չեմ զարմանա, եթե Փաշինյանը հայտարարի, որ վերջինիս իսկապես հրել են ԿԳԲ-ի պատվերով, որպեսզի իր կրծքով փակի գերմանացիների գնդացիրն ու այս կերպ չիրականացի «Իրական Հայաստան» ստեղծելու հիտլերյան ծրագրերը։ Նույն մոլուցքով է բացատրվում նաև Կարմիր Հրապարակում մեր զինվորների բացակայությունը։ Որովհետև եթե մեր զինվորները քայլեին, ուրեմն և մենք մեզ ընկալում ենք իբրև հաղթողների ժառանգներ, իսկ Հաղթանակ բառը զուգակցել այսօրվա Հայաստանի հետ չի կարելի՝ էքզիստենցիալ վտանգ է ռեժիմի համար։

Ժամանակավոր է

Եթե ամփոփեմ, Փաշինյանի իշխանության համար կենսական է հայ ժողովրդին զրկել հաղթանակների ու հերոսականության բոլոր հիշողություններից, կենսական է ներշնչելը, որ մրցունակ, սեփական դիմագիծն ու ծրագրերն ունեցող պետություն ունենալը կարող է վերաճել պետականության կորստի։ Միայն այս կերպ նա կարող է շարունակել վայելել հայ ժողովրդի թշնամի պետությունների հովանավորությունը ու կառավարել երկրում իբրև «գաուլյայտեր»։ Իսկ «գաուլյայտերներին» պետք է «դենացիոնալիզացիա»։ Ուրախալին այս ամենի մեջ միայն այն է, որ հայի ինքնության ոչնչացման այս պատերազմը կանգ կառնի հաջորդ իսկ օրվանից, երբ Փաշինյանը կիշխանազրկվի, որովհետև նրա առաջարկած «գաղափարներն» այնքան օտարածին են, որ չեն կարող ոչ մի ծիլ թողել հասարակության մեջ»,- գրել է նա։

 

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը
Հունաստան
Այսօր օրակարգը թելադրում է Հունաստանը, իսկ Թուրքիան միայն արձագանքում է. Հունաստանի վարչապետ
Իրան
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Թրիփփ
TRIPP-ը չպետք է լինի միջանցք, որն օգուտ կբերի մի կողմին՝ մյուսի հաշվին․ Carnegie
Վենս
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Բաղայի
Խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է․ Իրանի ԱԳՆ
Զինվորական
Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում
Սահման
Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանի բացումը առևտուրը կհասցնի 1 մլրդ դոլարի. ԶԼՄ
ՀԱՊԿ
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն․ Փաշինյան
Գուտերեշ
Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից. Գուտերեշ
Մարգարա
Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Կոնգրես
ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Հորմուզ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Հարված
ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները
Հարված
ԱՄՆ-ն լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին
Միջուկային
ԱՄՆ-ն և Իրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. NYT
Հարված
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
Զախարովա
Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով․ Զախարովա
Ագն
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրները
Սահման
Ըստ թուրքական պարբերականի՝ սահմանների բացմամբ Թուրքիայի ու ՀՀ-ի առևտրաշրջանառությունը կհասնի 1 մլրդի
Բազա
Իրանը հայտարարել է, որ հարվածել է Բահրեյնում և Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներին
Տիգրան
Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան Աբրահամյան
Սպուտնիկ
ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik
Նավ
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Ազով
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից զոհված ևս 2 ադրբեջանցիների մարմինները հայտնաբերվել են
Լիբանան
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Զելենսկի
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի
Ադրբեջան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Պոլսո
Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ