Submitted by H.Aslanyan on
ՀԱԿ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր uպառնալիքն է. ՀԱԿ

Անդրադառնալով 2023 թվականին Արցախի բնակչության տեղահանության հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․

«Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր առաջնորդությամբ Հայաստանին ու հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ»։

Այս մասին ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ։

«Բանից պարզվում է, Փաշինյանը Հայոց հին եւ միջնադարյան, ո՛չ էլ նորօրյա պատմությանը բացարձակապես չի տիրապետում։

Ղարաբաղյան շարժումը սկսվել է ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ի պաշտոնական որոշմամբ, որին Հայաստանի ժողովուրդը արձագանքեց զանգվածային ցույցերով։ Սկզբնական շրջանում դրանք գլխավորում էին Զորի Բալայանը եւ Իգոր Մուրադյանը, որոնց շուրջ որպես առաջին «Ղարաբաղ կոմիտեի» անդամներ աստիճանաբար ընդգրկվել են Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Իսկ Ռաֆայել Ղազարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Դավիթ Վարդանյանը կոմիտեում ընդգրկվել են 1988թ. մայիսի վերջերին։ Այսքանը հանուն պատմական ճշմարտության։

Իսկ այժմ անդրադառնանք Փաշինյանի հայտարարության շարժառիթներին։ Դա հնչում է մի մարդու շուրթերից, որի 8 տարվա կառավարման օրոք ունեցել ենք տասը բախում Ադրբեջանի հետ, այդ թվում երեք զինված հակամարտություն, որոնց ընթացքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կրել են աղետալի կորուստներ և պարտություններ․

1․ 2020թ․ 44-օրյա աղետաբեր պատերազմը, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա մերժեց արցախյան հակամարտության կարգավորման հայանպաստ ծրագիրը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ,

2․ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմը, որի հետևանքով կորցրեցինք Հայաստանի ինքնիշխան տարածքներ Վարդենիսում, Ջերմուկում եւ Սյունիքում, ինչը հետեւանք էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ առաջարկված պլանի մերժման փաշինյանական քաղաքականության,

3․ 2023թ․ պատերազմը, որը տեղի ունեցավ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու հետևանքով և ավարտվեց Արցախի բնակչության դեմ կատարված ցեղասպանությամբ՝ տեղահանությամբ։

Արցախի կորուստը և Հայոց պետականության աղետալի թուլացումը Նիկոլ Փաշինյանի կառավարման գլխավոր արդյունքներն են։ Փաշինյանը շատ լավ է հասկանում հայ ժողովրդի նկատմամբ իր գործած ոճիրը և ողորմելի ջանքեր գործադրում հայ ժողովրդի և պատմության առաջ պատասխանատվությունից խուսափելու համար։

Իրականում, 1988-ի շարժումը ուղղված էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի և մարդու տարրական իրավունքների պաշտպանությանը, և ի սկզբանե կրում էր ոչ բռնի, սահմանադրական, օրինական բնույթ։ Երբ Ադրբեջանը դրան պատասխանեց ռազմական ագրեսիայով, Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, ինչի շնորհիվ ապահովվեց Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ազատությունը։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր էր լուծել խաղաղ եղանակով, եթե որդեգրվեր միջազգային հանրության կողմից առաջարկված փոխզիջումային կարգավորման պլանը։

Ամենամեծ «ավանտյուրան»՝ բախտախնդրությունը, դա չանելն էր։ Հայ ժողովրդին և նրա պետականությանը աղետալի հարվածներ հասցրած այդ բախտախնդրության գլխավոր դերակատարը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխանատվությունից խուսափելու և իշխանությունը պահպանելու նպատակով նա այսօր փորձում է ստանձնել Հայաստանում Ադրբեջանի ուղիղ կառավարումն ապահովող կուսակալի նողկալի դերը։ Փաշինյանի բերած «խաղաղությունը» Ալիեվից եւ Էրդողանից կախվածությունն է։ Ուրիշ ոչինչ։

Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացին, եւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ միշտ է հանդես եկել այդ դիրքերից, բայց կտրականապես մերժում է Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու և մեր ներքին գործերին միջամտելու որևէ փորձ։

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում»,-ասված է հայտարարության մեջ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել