Submitted by H.Aslanyan on
Պուտին

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո՝ պատերազմն ավարտելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների և ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, Պուտինն այս մասին ասել է Մուրմանսկում «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիների հետ զրույցում։

Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։ «Այն բանի համար, որպեսզի այնտեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, որպեսզի իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող գործունակ կառավարություն, այնուհետև նրանց հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ստորագրել օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի ու կայուն»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նախկինում բազմիցս հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահի իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ երկրում պետք է ընտրություններ անցկացվեին դեռ 2024 թ. մայիսին։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին նախագահական ընտրությունները հետաձգել է երկրում Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում սահմանված ռազմական դրության պատճառով։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, մեկնաբանելով Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմ ստեղծելու Պուտինի առաջարկը, ասել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։

Նավաստիների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները՝ ուղիղ բանակցություններ վարելու Ռուսաստանի հետ, ցույց են տալիս, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»