Ռեջեփ Էրդողանը այսօր կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայցելի Ադրբեջան։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը կմասնակցի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գաբալայում։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նույնպես աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-7-ը կայանալիք գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի օրակարգը, որը կոչվում է «Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն», ներառում է կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Ավելացնել նոր մեկնաբանություն