
Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում. Le Figaro
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում, այս մասին նշված է Le Figaro հեղինակավոր պարբերականի անդրադարձում։
«Արցախի կառավարության գերեվարված նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատական գործընթացի ծաղրի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարը ցույց է տալիս նրան խիստ հյուծված վիճակում։
Նրանց համար, ովքեր հիշում են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս քաջ հայտնի Ռուբեն Վարդանյանի կենսուրախ դեմքը, դժվար է անտարբեր մնալ ռազմագերու լուսանկարի նկատմամբ»,- գրել է պարբերականը:
Ավելացնել նոր մեկնաբանություն