Ռուս-ուկրաինական բանակցությունների համար հիմքեր առայժմ չկան. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Իզվեստիյա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների համար դեռևս հիմքեր չկան:
Նա նշել է, որ «շատ երկրներ հայտարարում են իրենց տարածքը տրամադրելու պատրաստակամության մասին» ռուս-ուկրաինական բանակցությունների համար, այդ թվում՝ Կատարը։
«Իսկապես, էմիրությունը շատ ակտիվ է միջնորդական ջանքերի առումով տարբեր հարցերի շուրջ, և դա արդյունավետ է անում։ Բացի դրանից՝ մեր երկկողմ հարաբերությունները հիանալի են զարգանում, և մենք երախտապարտ ենք բոլոր երկրներին, ներառյալ Կատարին»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելացնել նոր մեկնաբանություն