Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է՝ դուր է գալիս դա մարդկանց, թե ոչ․ Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում:
Թրամփը հակամարտության կարգավորման վերաբերյալ ասել է՝ «Կիևի համար զիջումների գնալու անհրաժեշտության պարագայում Զելենսկին պետք է ճկունություն ցույց տա, ինչպես նաև Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չկազմի»:
Նա հավելել է․ «Ռուսաստանը հզոր ռազմական տերություն է, դուր է գալիս դա մարդկանց, թե՝ ոչ։
Նախօրեին Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նրանց են միացել եվրոպական մի քանի առաջնորդներ։ Կողմերը քննարկել են Կիևի համար անվտանգության երաշխիքները, որոնք եվրոպական երկրները մտադիր են տրամադրել ԱՄՆ-ի հետ համակարգմամբ:
Ավելացնել նոր մեկնաբանություն