Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակ է. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասին, գրում է «URA.ru»-ն։
Ըստ նրա՝ արևմտյան երկրները ձգտում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել։
«Իրավիճակն իսկապես աննախադեպ է. հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչի Ռուսաստանին ճնշելու, նրան ռազմավարական պարտության մատնելու համար»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Ավելացնել նոր մեկնաբանություն