Ռուսաստանում նոր զորահավաք չի լինի․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու լուրը։
«Այդ ամենը շրջանառության մեջ են դնում ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես սասանել մեր երկրում տիրող իրավիճակը։
Դրանք բոլորը այնպիսի տեղեկատվական կեղծիքներ են, որոնք նպատակադրված նետվում են տեղեկատվական դաշտ»,- ասել է նա RTVI-ին։
Ավելացնել նոր մեկնաբանություն