Submitted by H.Aslanyan on
Քըլըչ

Սերդար Քըլըչն Ալիջանի սահմանային անցակետով կայցելի Հայաստան

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը և ուղեկցող պատվիրակությունը Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով կայցելեն Հայաստան։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը։ Իգդիրում Քըլըչի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Քըլըչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ որոշ աշխատանքներ են կատարել․ Նա մասնավորապես նշել է․

«Մենք այս աշխատանքները կվերանայենք, կվերահաստատենք նախորդ աշխատանքները։ Կքննարկենք, թե ապագայում երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար ինչ կարելի է անել»։

Հատուկ բանագնացը նաև անդրադարձել է «Զանգեզուրի» գծի կարևորությանը և նշել․

«Այս հաղորդակցության գիծը չափազանց կարևոր է։ Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև, այլև ողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ կապ հաստատելու առումով Զանգեզուրի գիծը կարևոր ուղի է»։  Ի հավելում նշել է, որ ամենամեծ ցանկությունն այն է, որ, կարճաժամկետ հեռանկարում հնարավոր լինի բացել այդ գիծը և աջակցել երկու երկրների՝ հատկապես Իգդիրի ու Կարսի տնտեսությանը։

Ըստ Քըլըչի՝ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցերին։

Այս համատեքստում նա վկայակոչել է հայկական կողմի «Մենք պատրաստ ենք սահմանը բացել» հայտարարությունը և նշել․  «Իհարկե, նրանք էլ են դրական վերաբերում մի բանի, որը բոլորի համար շահաբեր է։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել մի շարք տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրությունների առումով խնդիր չունենք»։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը ևս, խոսելով քաղաքի՝ երեք երկրի սահմանակից լինելու մասին, նշել է․ «Մեր նահանգում ևս մեծ ոգևորությամբ է գնահատվում այս գործընթացը։ Մեր նախագահի առաջնորդությամբ բոլոր սահմանակից երկրների հետ շատ լուրջ կառուցողական բանակցություններ են տարվել։ Մենք ունենք Ալիջանի սահմանային անցակետը, իսկ վերջերս Զանգեզուրի գծի հետ կապված 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս  երկաթուղու հիմնարկեքը կատարվեց»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը
Պուտին
Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով. քաղաքագետ
Էնդի
Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ցախալ
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին
Հորմուզ
Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ
Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ
Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա
Պուտին
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Սիրանուշ
Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին
Ամալյան
Գիտե՞ք Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է․ Ամալյան
Սիրիա
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը
Հարված
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց. զոհեր կան
Շարաա
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ Ալ-Շարաա
Ըմբիշ
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ
Բաղայի
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Տիգրան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
Արաղչի
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ, կդառնա Իրանի ԶՈւ օրինական թիրախ. Արաղչի
Թրամփ
Թրամփը հայտնել է, որ առայժմ Իրանի հետ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
ԱՄՆ
Միջուկային համաձայնագիրը չի իրականանա առանց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման. ԱՄՆ պայմանը Սաուդյան Արաբիային
Զելենսկի
Զելինսկին կայցելի ԱՄՆ. հնարավոր է հանդիպում Թրամփի հետ
Վբ
Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստներին
Տիգրան
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում
Թրամփ
Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
Կործանիչ
Ադրբեջանը ձեռք է բերել պակիստանա-չինական JF-17 կործանիչներ
Էդուարդ
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
ԵՄ
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Եվա
11-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը