ԱԳՆ

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը Արցախի օկուպացիան անվանել է «կարևոր իրադարձություն տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»

Սիրիայի ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի հետ հանդիպմանը Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումն անվանել է «կարևոր իրադարձություն՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այս առիթով Ալ-Շիբանին շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին ու ղեկավարությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «մարտական առաջնորդ» անվանելով՝ ալ-Շիբանին Արցախի օկուպացիան համեմատել է Սիրիայում թուրքամետ խմբավորման իշխանության գալու հետ՝ չմոռանալով խոսել «հարևան պետությունների հետ խաղաղ գոյակցության» մասին, բայց բարեհաջող կերպով մոռանալով իրենց հինավուրց հողից հարյուր հազարավոր վտարված արցախահայերի և Ադրբեջանի ահռելի տարածքային ախորժակի մասին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

թուրքիա
Թուրքիան խոշոր ռազմածովային զորավարժություններ է անցկացնում
Իրան
Իրանը կրկնապատկում է զորավարժությունները Թրամփի նախագահությունից առաջ
Հս. Կորեա
Հս. Կորեան նորագույն հիպերձայնային հրթիռ է արձակել
թուրքիա
Թուրքիան ջնջում է Սիրիայի պատմությունը
Գեղամյան
Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ՀՀ-ի դեմ պատերազմը նաև տեղեկատվական դաշտում
ՆԱՏՕ
Կավելացնե՞ն եվրոպական երկրները պաշտպանական ծախսերը Թրամփի օրոք. FT
ռազմական ամսագրեր
Աշխարհի ամենավարկանիշային ռազմական ամսագրերը
ԱԲ-ի դերը
ԱԲ-ի դերը պատերազմում