![Շարաա](/sites/default/files/styles/wide/public/2025-02/ahmad-al-sharaa_0130.jpg?itok=qD24_Lmj)
Սիրիայի նախագահը կմեկնի Թուրքիա
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարան փետրվարի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը՝ սոցցանցում գրառում կատարելով։
Շարան նախագահականում մի շարք հանդիպումներ է ունենալու, որոնց օրակարգում են լինելու Սիրիայում տիրող իրավիճակը, վերջին զարգացումները, ինչպես նաև երկրի տնտեսական վերականգմանը, տևական կայունությանը և անվտանգության ապահովման նպատակով երկուստեք իրականացվելիք քայլերին առնչվող հարցեր:
Ալթունը, ով Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հեռացումը որակել էր որպես Սիրիայի ազատագրում, հույս է հայտնել, որ Շարայի այցը Թուրքիա կնպաստի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը:
Ավելացնել նոր մեկնաբանություն