Submitted by H.Aslanyan on
Արցախ

Ստեփանակերտի եղբայրական գերզմանոցը շարունակվում է պղծվել

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը:

Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը: Որոշ տապանաքարեր էլ կոտրված են:

Նկատենք, որ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը: Այս թեմայով ավելի մանրամասն տես՝ Ստեփանակերտի հուշահամալիրը վտանգի տակ, Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը:

Մեր արձագանքը

Հայկական հուշարձանների, այդ թվում գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է   ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը,  որն իր 19-րդ կետով  դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող  բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը (https://oeil.secure.europarl.europa.eu/oeil/popups/ficheprocedure.do?lang=en&re…))։

Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ  «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն.( 8 րդ հոդվածի 2-րդ կետի բ) մասի ix դրույթ):

Գերեզմանոցների պղծման  գործողություններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները