ՀՀՖՐ

Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը

 

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:

Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:  Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:   Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ՊՆ
ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ուսանողները ՀՀ ՊՆ-ում էին
ՀՀՖՐ
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
տհսր
Լիբանանը չպետք է անվտանգ ապաստարան դառնա սիրիացի պաշտոնյաների համար. Լիբանանի Առաջադիմական սոցիալիստական կուսակցություն
Փաշինյան
ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Փաշինյան
Արցախ
Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ
դ
Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով. Վարդան Ոսկանյան
Դամասկոս
Դամասկոսն ընկավ․ Սիրիայի կառավարական ուժերը լքում են մայրաքաղաքը
Գոլանի բարձունքներ
Իսրայելը զորքեր է տեղաշարժել դեպի Սիրիայի հետ սահմանակից Գոլանի Բարձունքներ
Уквщюфт
Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը
ArmUSA
Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին ձեռնարկել նոր օրենսդրական փոփոխություններ՝ էթնիկ հիմքով ատելության և խտրականության դեմ պայքարի համար։
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
Զորակոչ
Զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել
Սարգսյան
Հետհեղափոխական Հայաստանն ամերիկյան գործընկերներին որևէ էական համագործակցային գաղափար չկարողացավ առաջարկել. միջազգայնագետ
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայերին:
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին
Adam Keith -
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
ազ
Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում և դատարաններում իր ներկայացրած հայցերից․ Ադրբեջանի փոխարտգործնախարար
նբ հճը
Ադրբեջանն ու Հայաստանը առճակատման էջը շրջելու և բարիդրացիական հարաբերություններ կառուցելու պատմական հնարավորություն ունեն. Բայրամով
ՀՀ
Սուրեն Պապիկյանը ԱՄՆ-ում քննարկել է համագործակցության հարցեր` ՀՀ ԶՈՒ նոր համազգեստի մշակման շրջանակում
ըեֆկո
Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կավարտվեն Խաղաղության համաձայնագրով
Բ
Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքում. Բայրամով
Գարեգին Բ
Թող դադարեն հակամարտությունները և տարբեր ազգեր չապրեն ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ
ՀԱ
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ ներկայացուցիչների հետ
Արարատ
Համաձայնեցված են խաղաղության պայմանագրի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը․ Արարատ Միրզոյան
ԱՐՑԱԽ
«Առաքելություն ուղարկեք Արցախ». Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
ab
Ադրբեջանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն մասնակցի խաղաղության օրակարգին. APA
Lavrov
Հայաստանից որևէ փաստաթուղթ չի ստացվել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ. Լավրովն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Սիրիա
Հալեպահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան նախատեսվում է դեկտեմբերի 14-ին
սազ
Ադրբեջանը և Սաուդյան Արաբիան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
վ
Մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները. միջազգային խորհրդաժողով՝ Ալիևի գլխավորությամբ