Թուրքիան գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից. Էրդողանը` Փաշինյանին
Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը ներկայացրել է Էրդողանի և Փաշինյանի միջև բանակցությունների մանրամասները։
Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացից։
«Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և կշարունակի իր ներդրումն ունենալ այս գործընթացում»,- հայտնել է գրասենյակը։
Էրդողանը նաև նշել է, որ «գնահատվում են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը»։
Ավելացնել նոր մեկնաբանություն