Submitted by H.Aslanyan on
Սիրիա

Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստվում են զսպման, այլ ոչ թե պատերազմի. The Economist

Անգլիական «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի  միջև աճող լարվածության վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ermenihaber am-ը։

Մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան և Իսրայելն ունեն «հակասություններ» Սիրիայի ղեկավարության հարցում և Թուրքիան  «Քուրդիստանի բանվորական» (PKK-ՔԲԿ)  կուսակցության սիրիական թևերին՝  «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) և  «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (SDG) դիտարկում է որպես լուրջ սպառնալիք, քանի որ նրանք Իսրայելի հետ ունեն սերտ հարաբերություններ։ 

Նշվում է, որ Թուրքիան, միանշանակ, լուրջ է վերաբերվում այդ ռիսկին և այդ իրավիճակը հարաբերություններում նոր լարվածություն է ստեղծել։

Հոդվածում  ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ թուրք-իսրայելական հարաբերություններն արդեն «թունավորվել» են Գազայի վրա հարձակումներից հետո և նշվում է, որ այս նոր զարգացումները կարող են էլ ավելի վատթարացնել հարաբերությունները, բայց ուղիղ հակամարտությունը քիչ հավանական է։

Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակի և տարածաշրջանում Ամերիկայի գլխավոր դաշնակցի միջև իրական զինված հակամարտությունը քիչ հավանական է և երկու կողմերն էլ նախապատրաստում են զսպման, այլ ոչ թե պատերազմի։

Հոդվածում անդրադարձ կա նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին և «F-35» կործանիչների վաճառքին։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեսնում է որպես «հին ընկեր» և կարծում է, որ նրա նախագահությամբ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները կարող են բարելավվել՝ ներառյալ «F-35» կործանիչների վաճառքի արգելքի վերացումը։

Հոդվածում շեշտվում է, որ Էրդողանը նույնպես ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ և Եվրոպայից ակնկալիքներ ունի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության  համատեքստում։ Որպես ամփոփում նշվում է, «հազիվ թե Էրդողանը վտանգի ենթարկի այս ամենը՝ պատերազմելով Իսրայելի հետ»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը