Թուրքիայի ԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները, նիստին մասնակցել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ կարևորվել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը։
Մասնակիցները նաև ընդգծել են Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու «ռազմավարական կարևորությունը»:
Թուրքական կողմը համոզված է, որ երթուղին օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։
Ավելացնել նոր մեկնաբանություն