
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նիստում միաձայն ընդունվել է Իսրայելի գործողությունները դատապարտող բանաձև: Բանաձևի տակ ստորագրություն է դրել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը:
Բանաձևում վերահաստատվում է այն միտքը, որ Գազայում հազարավոր անմեղ մարդկանց սպանությունից հետո Իրանի դեմ իրականացված հարձակումները ցույց են տալիս, որ Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումները տարածաշրջանում խորացնում են լարվածությունը և առաջացնում լայնածավալ պատերազմի վտանգ։
Թուրքիայի գերագույն օրենսդիր մարմինը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի իրականացրած վերջին հարձակումները, ինչպես նար Իսրայելի կողմից Գազայի ժողովրդի դեմ շարունակվող ռազմական գործողությունները՝ բնորոշելով դա որպես ցեղասպանություն։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
Ավելացնել նոր մեկնաբանություն