
Թրամփը ակնարկում է ֆինանսական հետևանքների մասին, եթե Ռուսաստանը հրաժարվի 30-օրյա հրադադարից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կարող է ֆինանսապես թիրախավորել Ռուսաստանը, եթե վերջինս չհամաձայնի Ուկրաինայի հետ պատերազմում 30-օրյա հրադադարին: Այս մասին գրում է The Guardian-ը
Վաշինգտոնը, Կիևը և Եվրոպան սպասում են Մոսկվայի պատասխանին հրադադարի առաջարկին, և սպասվում է, որ ԱՄՆ բանագնացները բանակցություններ կվարեն Վլադիմիր Պուտինի հետ մինչև շաբաթվա վերջ։ Կրեմլը հրապարակայնորեն չի ասել՝ աջակցում է կրակի անհապաղ դադարեցմանը, թե՝ ոչ:
Թրամփը ուղիղ չի խոստացել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը չստորագրի համաձայնագիրը, բայց նշել է, որ կարող է ֆինանսապես անել այնպիսի բաներ, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար:
«Ես չեմ ուզում դա անել, քանի որ ուզում եմ խաղաղության հասնել»,- ասել է Թրամփը:
Ավելացնել նոր մեկնաբանություն