Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Թրամփը դիտարկում է Իրանին կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի ուղղությամբ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծմանը խոչընդոտելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Wall Street Journal»-ին։

Թերթի աղբյուրների խոսքով՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ իրեն մտահոգում է իրանական միջուկային առաջընթացի հնարավորությունը իր նախագահական ժամկետի ընթացքում, և որ ինքն այդպիսի ելքը կանխելու տարբերակներ է փնտրում:

Այլ աղբյուրների պնդմամբ՝ իրանական հարցի քննարկման ընթացքում երկու հնարավոր սցենար է ներկայացվել: Առաջին տարբերակը ենթադրում է Իրանի վրա ռազմական ճնշման ուժեղացում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում զորախմբի, ինքնաթիռների և նավերի ավելացում։

Բացի դրանից՝ ԱՄՆ-ն կարող է Իսրայելին փոխանցել նորարարական զինատեսակներ, ինչպիսիք են բունկերների ոչնչացման համար նախատեսված ռումբերը, որոնք կարող են շարքից հանել իրանական միջուկային օբյեկտները:

Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման համադրության վրա։ Դա պետք է Թեհրանին ստիպի համաձայնել դիվանագիտական կարգավորմանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ այս ռազմավարությունը հիշեցնում է այն մոտեցումը, որը Թրամփը կիրառում էր ԿԺԴՀ-ի նկատմամբ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում, թեև Հյուսիսային Կորեայի դեպքում դիվանագիտությունը ակնկալվող արդյունքներ չտվեց:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով
Պատ
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
Վարդան
Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն, ինչն իրականում ուռճացված քարոզչական փուչիկ է․ իրանագետ
Տիգրան
Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել․ Աբրահամյան
Գագաթ
Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին
Ուկրաինան
Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչ
Էրդողան
Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Էրդողան
Թրամփ
Իսրայելը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի. Նեթանյահու
Թրամփ
Մենք շատ ուժեղ ենք հարվածելու Իրանին, քանի որ մեր հերթն է հարվածելու․ Թրամփ
Օկուպացված
Օկուպացված Արցախում հրդեհներ են. կրակը տարածվում է բնակավայրերի մերձակայքում
Նավ
Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Ջալալ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
Դրոշ
Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը
Պուտին
Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով. քաղաքագետ
Էնդի
Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ցախալ
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին
Հորմուզ
Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ
Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ
Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա
Պուտին
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել