Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը և այն վերածել Ռիվիերայի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի, իսկ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ կվերցնի Գազայի հատվածը, և մենք այնտեղ աշխատանք կանենք։ Մենք դրա սեփականատերը կլինենք և պատասխանատու կլինենք բոլոր վտանգավոր չպայթած ռումբերը և այլ զենքերը տեղում վնասազերծելու, հատվածը գետնին հավասարեցնելու և ավերված շենքերից ազատվելու համար»,- Թրամփի խոսքերն է մեջբերում CNN-ը։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք նա պատրաստ է ամերիկյան զորքեր ուղարկել Գազայում անվտանգության վակուումը լրացնելու համար։

«Երբ խոսքը վերաբերում է Գազային, մենք կանենք անհրաժեշտ ամեն բան։ Եթե անհրաժեշտ լինի, մենք դա կանենք։ Մենք վերահսկողություն ենք հաստատելու այդ վայրի նկատմամբ և զարգացնելու ենք այն», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի պատկերացմամբ՝ ԱՄՆ-ն Գազայի հատվածը տնօրինելու է երկարաժամկետ հեռանկարում և կայունություն է բերելու «Մերձավոր Արևելքի այդ հատվածին, հնարավոր է նաև՝ ամբողջ Մերձավոր Արևելքին»։

«Այս որոշումը հեշտ չի տրվել։ Բոլորին, ում հետ ես խոսել եմ, շատ է դուր եկել այն միտքը, որ ԱՄՆ-ն տնօրինի այդ հողակտորը, զարգացնի այն և ստեղծի հազարավոր աշխատատեղեր»,- հավելել է Թրամփը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ պաղեստինցիները չպետք է վերադառնան այնտեղ։ Փետրվարի 4-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գազայի հատվածը «շատ չարաբաստիկ է եղել» պաղեստինցիների համար։

«Նրանք այնտեղ ապրում են, ասես, դժոխքում։ Գազան մարդկանց ապրելու համար հարմար վայր չէ։ Միակ պատճառը, որ նրանք ուզում են վերադառնալ, իմ համոզմամբ, այն է, որ նրանք այլ տարբերակ չունեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով
Պատ
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
Վարդան
Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն, ինչն իրականում ուռճացված քարոզչական փուչիկ է․ իրանագետ
Տիգրան
Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել․ Աբրահամյան
Գագաթ
Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին
Ուկրաինան
Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչ
Էրդողան
Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Էրդողան
Թրամփ
Իսրայելը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի. Նեթանյահու
Թրամփ
Մենք շատ ուժեղ ենք հարվածելու Իրանին, քանի որ մեր հերթն է հարվածելու․ Թրամփ
Օկուպացված
Օկուպացված Արցախում հրդեհներ են. կրակը տարածվում է բնակավայրերի մերձակայքում
Նավ
Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Ջալալ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
Դրոշ
Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը
Պուտին
Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով. քաղաքագետ
Էնդի
Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ցախալ
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին
Հորմուզ
Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ
Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ
Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա
Պուտին
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել