Submitted by H.Aslanyan on
Մակրոն

Թրամփն ու Մակրոնը Վաշինգտոնում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացած հանդիպման ժամանակ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի հետ բանակցությունները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

«Կարծում եմ, որ մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք շատ լավ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ, լավ խոսակցություններ ենք ունեցել ուրիշների հետ և մենք փորձում ենք հասնել նրան, որ պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավարտվի»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև նշել է, որ կարող է այցելել Մոսկվա, եթե խաղաղության շուրջ համաձայնագիր ձեռք բերվի, ինչն, իր կանխատեսմամբ, կարող է տեղի ունենալ շաբաթների ընթացքում։ Այսպիսով, Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը կայցելի Ռուսաստան վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Իր հերթին Մակրոնը Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու կարևորությունը։

«Այս խաղաղությունը չպետք է նշանակի Ուկրաինայի հանձնում։ Դա չպետք է նշանակի զինադադար առանց երաշխիքների։ Այս խաղաղությունը պետք է թույլ տա Ուկրաինայի ինքնիշխանությունը»,- շեշտել է նա:

Թրամփը չի նշել երաշխիքների կամ Ուկրաինայի ինքնիշխանության մասին և հրաժարվել է Պուտինին բռնապետ անվանել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն երեք անգամ ավելի շատ է ծախսել պատերազմի վրա, քան Եվրոպան և կրկնելով, որ Եվրոպան իր գումարը հետ է ստանալու: Մակրոնը, սակայն, հակադարձել է Թրամփի ասածներին։

«Անկեղծ ասած, մենք տրամադրել ենք ամբողջ օգնության 60 տոկոսը, և դա եղել է, ինչպես ԱՄՆ-ի դեպքում, վարկերի, երաշխիքների, դրամաշնորհների տեսքով»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը շեշտել է, որ տրամադրված գումարը կարող է փոխհատուցել ոչ թե Ուկրաինան, այլ Ռուսաստանը, քանի որ «Ռուսաստանն է ագրեսորը»։


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»