Ցավոք, Բաքվում դեռ կան գերիներ, և այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն. Միրզոյան
Ցավոք սրտի, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և՝ այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն, ասաց Արարատ Միրզոյանը Էստոնիայի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին։
«Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նշեց, որ շարունակվում երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, և սա օրակարգի առաջնային հարցն է։ Միրզոյանը պնդեց, թե այս հարցով Հայաստանը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն