Submitted by H.Aslanyan on
Հարութ

«Խաղաղության պայմանագիրը»՝ որպես Հայաստանի նվաստացուցիչ կապիտուլյացիա․ Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի տարվա լարված, միակողմանի բանակցություններից հետո, մարտ ամսին երկու երկրները հայտարարեցին, որ վերջապես համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» բոլոր 17 կետերի շուրջ: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր պայմանները:

Երբ Հայաստանը խնդրեց Ադրբեջանին նշանակել ստորագրման արարողության օր, Բաքուն հրաժարվեց: Հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ գնալու հավելյալ զիջումների, Ալիևը հետաձգեց պայմանագրի վերջնականացումը՝ նոր պահանջներ առաջ քաշելու նպատակով:

Նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Թրամփը նախագահ Ալիևին հրավիրեց Սպիտակ տուն՝ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու, նա հրաժարվեց։ Փաստաթուղթը պարզապես նախաստորագրվեց, ինչի հետևանքով այն պարտադիր ուժ չունի։

2025 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես հրապարակեցին «Խաղաղության պայմանագրի» ամբողջական տեքստը, որը պաշտոնապես կոչվում է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր»։

Ինչպե՞ս կարող է Հայաստանը համաձայնել ստորագրել «Խաղաղության պայմանագիր», երբ՝

1․ Ադրբեջանական զորքերը 2021 թվականից ի վեր բռնագրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը։

2․ Ադրբեջանը հայ պատանդներին պահում է Բաքվի բանտում։

3․ 120 հազար տեղահանված արցախահայերին չեն թողնում վերադառնալ իրենց նախնիների հայրենիքը։

Պայմանագրի «արդար, համապարփակ և տևական խաղաղության» խոստումը հնչում է ազնիվ, բայց մնում է դատարկ հայտարարություն։ Ոչ ոք չի առարկում խաղաղության դեմ, երբ այն իսկապես «արդար» և «տևական» է։ Այնուամենայնիվ, Ալիևի շարունակական սպառնալիքները ցույց են տալիս, որ նա ոչ թե խաղաղություն ցանկանում, այլ հայկական հողերը։

Եկեք ուսումնասիրենք «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածները.

Հոդված 1. Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են իրենց նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։ Սա վավերացնում է Խորհրդային Միության կողմից պարտադրված արհեստական սահմանները։

Հոդված 2. Կողմերը հաստատում են, որ ապագայում ձեռնպահ կմնան տարածքային պահանջներից և պարտավորվում են չաջակցել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը «տրոհելու կամ խաթարելու» նպատակով գործողություններին: Սա խոչընդոտում է՝ ապագա հայրենասեր հայկական կառավարության կողմից պատմական տարածքային պահանջների հետապնդումը Արևմտյան Հայաստանի, Արցախի և Նախիջևանի նկատմամբ և լռեցնում այլակարծությունը:

Հոդված 3. Կողմերը որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց տարածքները մյուս կողմի վրա հարձակվելու համար։

Այնուամենայնիվ, թուրքական զինված ուժերը և ջիհադիստ վարձկանները մնում են Ադրբեջանում։

Հոդված 4. Երկու կողմերն էլ պետք է զերծ մնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։ Սակայն, Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, վերադարձնի գնված զենքը և հեռացնի ԵՄ դիտորդներին։

Հոդված 5. Երկու կողմերը կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ, ինչը ենթադրում է դեսպանների փոխանակում: Ադրբեջանի ապագա դեսպանի հետ կապված նույնիսկ աննշան մի միջադեպ կարող է պատրվակ ծառայել Բաքվի համար՝ հարձակվելու Հայաստանի վրա:

Հոդված 6. Համատեղ հանձնաժողովը կսահմանազատի և կսահմանագծի սահմանները։ Վեճի դեպքում, արդյոք Ադրբեջանը կհարգի՞ միջազգային արբիտրաժը։

Հոդված 7. «Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր չեն տեղակայի իրենց համատեղ սահմանի երկայնքով»: Արդյոք Ադրբեջանը կհեռացնի՞ իր տարածքից թուրքական զորքերը և ջիհադիստ վարձկաններին՝ միաժամանակ պահանջելով, որ Հայաստանը հեռացնի ԵՄ դիտորդներին։

Հոդված 8. Կողմերը «դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ…»: Այս կետը կարող է օգտագործվել որպես պատրվակ Հայաստանի կառավարության համար՝ ճնշելու արցախահայերի և ընդդիմադիր խմբերի ակտիվությունը:

Հոդված 9. Կողմերը պարտավորվում են որոնել անցյալում զինված հակամարտությունների ընթացքում անհետ կորած անձանց։ Այս դրույթը գովելի է, եթե իրոք իրականացվի։

Հոդված 10. Կողմերը համաձայն են համագործակցել տարբեր ոլորտներում: Սա բարենպաստ պարտավորություն է:

Հոդված 11. Կողմերն ազատ են կատարելու իրենց պարտավորությունները ՄԱԿ-ի այլ անդամների հետ: Այս դրույթը որևէ ռիսկ չի պարունակում:

Հոդված 12. «Կողմերը …. կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով» և չեն «կարող վկայակոչել իրենց ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»: Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը:

Հոդված 13. Այս Համաձայնագրի կիրառումը վերահսկելու համար կստեղծվի երկկողմ հանձնաժողով։ Արդյոք Ադրբեջանը կընդունի՞ հանձնաժողովի որոշումները։

Հոդված 14. Կողմերը պետք է կարգավորեն իրենց վեճերը խաղաղ ճանապարհով։ Եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել համատեղ հանձնաժողովի կամ այլ միջազգային մարմինների որոշումները, ի՞նչ միջոցներ ունի Հայաստանը։

Հոդված 15. Կողմերը պետք է հետ կանչեն միմյանց դեմ ներկայացված իրենց իրավական պահանջները ցանկացած միջազգային ատյանից։ Սա զրկում է Հայաստանին՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու իրավունքից։

16-րդ և 17-րդ հոդվածներն անվնաս են։

Քանի որ այս կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրվել է ճնշման տակ, այն միջազգային իրավունքի համաձայն համարվում է անվավեր։ Փաշինյանը դիտավորյալ խեղաթյուրում է «Խաղաղության պայմանագիրը»՝ ընտրողներին համոզելու համար, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրեն վերադարձնեն իշխանության։

Հաջորդ հնարավոր քայլերը՝ Փաշինյանի և Ալիևի ծրագրերը մերժելու համար․
1․ Հեռացնել Փաշինյանին պաշտոնից, նախքան նա կստորագրի «խաղաղության» համաձայնագիրը։
2․ Եթե դա ձախողվի, առաջիկա հանրաքվեում քվեարկել Ադրբեջանի կողմից թելադրված Հայաստանի նոր Սահմանադրության դեմ, ինչը կստիպի Ալիևին մերժել «Խաղաղության պայմանագիրը», իսկ Փաշինյանին՝ հրաժարական տալ։
3. Եթե Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող Սահմանադրական դատարանն ու Ազգային ժողովը հաստատեն «Խաղաղության պայմանագիրը», հայ ժողովուրդը դեռ հնարավորություն ունի մերժելու այն՝ հանրաքվեի միջոցով դեմ քվեարկելով։ Ալիևը պնդում է հանրաքվեի անցկացումը՝ համոզվելու համար, որ ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ նաև ժողովուրդը աջակցում է այս «խաղաղության պայմանագրին»։
4. Վերջապես, Փաշինյանը պետք է իմանա, որ ապագա հայրենասեր կառավարությունը կհրաժարվի «Խաղաղության պայմանագրից»՝ այն հայտարարելով անվավեր՝ «Թրամփի ուղու» հետ միասին։
​​​​​​​
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը