Խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում. Իրանի փոխնախագահ
Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։
IRNA-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Ռեզա Արեֆն նշել է. «Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հարևանության քաղաքականության մեջ, և Թեհրան-Երևան հարաբերությունները հիմնված են ամուր և անխորտակելի հիմքերի վրա»
Ավելացնել նոր մեկնաբանություն