Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Խստորեն չպատժելով Նիկոլ Փաշինյանին` Հայաստանը խրախուսելու է ապագայում նոր Նիկոլ Փաշինյանների ի հայտ գալը

Ուղիղ երկու տարի առաջ ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջան անունով օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման մաս:

2023թ. մայիսի 22-ին՝ ճիշտ այս օրը, Երևանում՝ ՀՀ կառավարության շենքում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, նկատի ունենալով Ադրբեջանի տարածքի չափը, առանց երկիմաստության, բացահայտ հայտարարել է, մասնավորաբար, հետևյալը. «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:

Ի ցավ և ի ամոթ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կազմող հայ ժողովրդի՝ պետության և ազգի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող ազգահատվածի, վերոհիշյալ արցախատյաց հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը դատապարտյալի կարգավիճակով քրեակատարողական հիմնարկում գտնվելու փոխարեն մինչ օրս շարունակում է պաշտոնավարել:

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը հրապարակայնորեն Ադրբեջանի մաս է համարել դեռևս 26 տարիներ առաջ: Այսպես, որպես «Օրագիր» թերթի խմբագիր, 1999թ. ապրիլի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, հետևաբար Հայաստանը ղարաբաղցիների հայրենիք չի կարող համարվել. ղարաբաղցիները մեր երկրում փախստականներ են:»:

Եթե Հայաստանի Հանրապետության նախկին վարչակազմերից որևէ մեկի օրոք Հայաստանի Հանրապետությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հայտարարել, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը: Ինչո՞ւ, քանզի նախքան այդ հայտարարությունը, Հայաստանի Հանրապետությունը համապատասխան իրավական ակտի ընդունմամբ արդեն պաշտոնապես ճանաչած կլիներ Արցախի անկախությունը: Եվ եթե այդ պարագայում Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, հանդես գար Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությամբ, ապա նման հայտարարությունը չէր կարող ունենալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական նշանակություն, իսկ նման հայտարարության հեղինակը կհայտնվեր անհասկանալի իրավիճակում:

Արցախն Ադրբեջան անունով ցեղասպան կազմավորման մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, կամ նրա իշխանությունից հեռանալուց և ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն ու կարողություն ունեցող Հայաստանի Հանրապետության նոր վարչակազմի ձևավորումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ՝ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

Եթե ցանկացած պատճառաբանությամբ, բացառությամբ, թերևս, մահվան պատճառաբանությունը, Արցախը ցեղասպան Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը չկանգնեց Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն վերոնշյալ մեղադրանքով, ապա Հայաստանի Հանրապետությունը տեսանելի ապագայում չի դառնալու արդյունավետ գործող պետություն:

Խստորեն չպատժելով Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետությունը խրախուսելու է ապագայում նոր Նիկոլ Փաշինյանների ի հայտ գալը:  

Այս առումով միանգամայն տեղի է հիշել հին հռոմեական քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկոս Ցիցերոնի հետևյալ խոսքերը. «Հանցագործության մեծագույն խրախուսանքը անպատժելիությունն է:»:

Իսկ հայ ժողովրդի նվիրյալ զավակներից Գարեգին Նժդեհն էլ ասել է. «Ամեն անգամ հաստատում է պատմությունը, երբ ժողովուրդը բարոյական քաջություն չի ունենում պատժելու իր դժբախտության հեղինակներին, այդ միևնույն հեղինակների միջոցով պատմությունը պատժում է ժողովրդին:»:

Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

Հայկական պետականության սողացող կորուստը կանգնեցնելու նպատակով իշխանությունից Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հույժ կարևորություն ունեցող ազգային, պետական նշանակության խնդիր է:  

Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած խմբի՝ առերևույթ հանցավոր անդամներին խստագույնս պատժելը բխում է հայկական պետականության և հայ ազգի հարատևումն ապահովելու հրամայական անհրաժեշտությունից:  

Ստեփան Հասան-Ջալալյան                 քաղաքագետ

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն
Բաքու
Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները
Ատոմակայան
Հայտնի է` ով է ղեկավարելու ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը
Պուտին
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցի շուրջ. Պուտին
Դրոշ
Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Սուրեն
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Թուրքիա
Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին
Արցախ
Ալիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Նիկոլ
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրվի 2027-2028 թվականներին․ Փաշինյան
Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել