
Զելենսկին հայտարարել է մի քանի լրացուցիչ «F-16» ստանալու մասին
Կիևը ևս մի քանի ամերիկյան «F-16» կործանիչ է ստացել արևմտյան գործընկերներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Լրացուցիչ «F-16»-եր են ժամանել Ուկրաինա, դա լավ նորություն է»,- ասել է նա առցանց ճեպազրույցում, որի տեսագրությունը հրապարակվել է Զելենսկիի գրասենյակի YouTube-յան ալիքում։
Նա հրաժարվել է այլ մանրամասնություններ հայտնել։
«Քանիսն են՝ չեմ ասի: Մի քանի «F-16» ինքնաթիռներ ժամանել են Ուկրաինա, այսքանը»,- ասել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն