
Զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական. Սուրեն Սուրենյանց
Փաստորեն, Հայաստանի բանակի համալրումը տեղի է ունենալու սոցիալական խտրականության հիմքով ու զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական: Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Կառավարությունը հավանություն է տվել զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին:
Իշխանական պատգամավորն առաջարկում է զինապարտներին հնարավորություն ընձեռել, որ մի կլորիկ գումարի դիմաց ոչ թե երկու տարի, այլ շատ ավելի քիչ ծառայեն:
Փաստորեն, Հայաստանի բանակի համալրումը տեղի է ունենալու սոցիալական խտրականության հիմքով, ու զինված ուժերը դառնալու են բանվորագյուղացիական:
Ըստ էության, Հայաստանի կառավարությունն օրինականացնում է գոյություն ունեցող կոռուպցիոն ռիսկերը և խոստովանում է, որ ձախողել է բանակի հետ կապ ունեցող բոլոր ռեֆորմները», գրել է նա:
Ավելացնել նոր մեկնաբանություն