Gyh

Իլհամ Ալիևն ընդունել է Չավուշօղլուին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ապրիլի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։

«Ես միշտ ասել եմ և ասում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, մենք ռազմական ճանապարհով ազատագրել (օկուպացրել - խմբ.) ենք մեր հողերը՝ միջազգային բոլոր օրենքների շրջանակում… ԵԽԽՎ-ն մեր պատվիրակությանը զրկել է ձայնի իրավունքից։ Սրանք քայլեր են, որոնք կարող են հանգեցնել խիստ բացասական հետևանքների, և դրա միակ պատճառը Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելն  էր (իսկ իրականում Արցախը օկուպացված է Ադրբեջանի կողմից - խմբ)»,- ասել է Իլհամ Ալիևը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպմանը` Բաքվի բռնապետը նշել է. «Դա վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար։ Վերջին օրերին թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այս հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ։ Մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա բաժանարար գծեր ստեղծելու և Ադրբեջանը մեկուսացնելու նպատակ ունի»։

Ալիևն անդրադարձել է նաև թյուրքական աշխարհին. «Թյուրքական աշխարհը մեր ընտանիքն է, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»։

Չավուշօղլուն իր հերթին ընդգծել է. «Դուք աշխարհում կարևոր առաջնորդ եք, և թյուրքական աշխարհի հզորացման ուղղությամբ Ձեր կատարած քայլերը հայտնի են ողջ թյուրքական աշխարհին»։

Ադրբեջանը և Թուրքիան սպառնալիք պարունակող հայտարարություններ են անում, ինչը փաստում է տարածաշրջանում նրանց ծավալապաշտական նկրտումների մասին։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին