sav

«ՀՀ-ի հետ կարգավորումը դժվար է, քանի որ Թուրքիայում մարդկանց ուղեղները լվացվել են տարրական դպրոցից»․ թուրք գրող

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ermenihaber.am-ը զրուցել է թուրք քաղաքագետ, գրող-հրապարակախոս և պրոֆեսոր Բասքըն Օրանի հետ։ 

Օրանը ծնվել է 1945թ․ Իզմիրում։ Նա Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ստորագրահավաքի նախաձեռնողներից է, և զբաղվում է ազգային փոքրամանսությունների խնդիրներով, ինչպես նաև նրա ուսումնասիրությունները վերաբերում են ազգայնականության թեմային: Նրա հոդվածները հրապարակվում են Կ․ Պոլսի հայկական «Ակոս» շաբաթաթերթում, թուրքական ընդդիմադիր Artı Gerçek լրատվակայքում։ Ավելի քան 90 գիտական հոդվածի և 26 գրքի հեղինակ է։ 

- Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի անց Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներակայացուցիչների նշանակմամբ կարգավորման գործընթաց սկսվեց: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկա փուլում իրատեսական համարո՞ւմ եք։ Եթե՝ այո, ինչո՞ւ, եթե՝ ոչ, ինչո՞ւ։

-  Երկար ժամանակ է, առնվազն 2011 թվականից ի վեր, գոյություն չունի թուրքական արտաքին քաղաքականություն, փոխարենը կա Էրդողանի արտաքին քաղաքականություն, և դա էլ ամբողջովին իրականացվում է՝ Էրդողանի ներքին քաղաքականության համաձայն։ Այսինքն, Ձեր նշած հարցը կախված կլինի Էրդողանի ներքին քաղաքականության պահանջներից։ Ամեն դեպքում, քանի որ ներքաղաքական այս իրավիճակը ծայրաստիճան անորոշ է, հատկապես այս պահին, գործընթացն այս պահից ևեթ կանխատեսելի չէ։

- Կողմերը մի քանի համաձայնության եկան, սակայն մինչ օրս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար Թուրքիայի կողմից ոչ մի քայլ չի արվել։ Անկարան Երևանի հետ հարաբերությունները դիտավորյա՞լ չի ցանկանում կարգավորել, թե՞ այլ պատճառներ կան։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել էր․  «Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»։

- Իհարկե, դժվար է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մասամբ գաղափարական նկատառումներով (իսլամ և ազգայնականություն), մասամբ Ադրբեջանի էներգակիրների արտահանումից կախվածության պատճառով, մասամբ էլ այն պատճառով, որ մարդկանց ուղեղները լվացվել են դեռևս տարրական դպրոցից։ Եթե արգործնախարարությունը վարեր Թուրքիայի արտաքին քաղաքականությունն, դա ավելի հեշտ կլիներ։ Սակայն այս նախարարությունը մեծավ մասամբ մեկուսացվել է։ Ե՛վ ներքաղաքական դերի պատճառով, որի մասին ես վերը նշեցի, և՛ այն պատճառով, որ ԱԶԿ-ն նախարարությունում որպես դիվանագետներ իր քաղաքական գործիչներին է նշանակում։ Դա այդպես չի կարող շարունակվել, քանի որ հակասում է արտաքին քաղաքականության բնույթին։ 

- Հայաստանը դրական արձագանքեց նաև Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկին։ Ո՞րն է Թուրքիայի կամ Հայաստանի որևէ քաղաքում անցկացվելիք հանդիպման իմաստը և ինչո՞վ կարող է այն տարբերվել երրորդ երկրում անցկացվող հանդիպումներից:

- Եթե ​​այցի և անմիջապես հետո պատասխան այցի գործընթացն իրականացվի, ապա կարող է կարևոր չլինել, թե որտեղ կանցկացվի առաջին հանդիպումը: Օրինակ 2008թ․ նախագահ Աբդուլլահ Գյուլը (Թուրքիայի նախկին նախագահ 2007-14թթ․) ֆուտբոլային խաղը դիտելու համար գնացել էր Երևան, իսկ հետո Սարգսյանն (Սերժ Սարգսյան-խմբ․) էր խաղը դիտելու համար եկել Բուրսա։ Այնուամենայանիվ թեման, որը պետք է հաշվի առնել այս հարցում, քայլ առ քայլ առաջ շարժվելու կարևորությունն է այնպիսի հարաբերություններում, որոնք գտնվում են նման զգայուն իրավիճակում: Օրինակ՝ ամենասկզբում Սարգսյանը գալու համար նախապայման էր դրել սահմանի բացումը, բայց հետո եկավ։ Լավ կլինի, որ նման զգայուն հարաբերություններում այդպիսի բաներ չլինեն։ 

- Թուրքիան տարիներ շարունակ հայտարարում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անմիջականորեն համակարգում է Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չլիներ, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կրկին պատրվա՞կ էր փնտրելու։ 

- Իրականում Ադրբեջանը մի երկիր է, որը շատ է Թուրքիային գցել իր ամենազգայուն խնդրի՝ Կիպրոսի հարցում։ Այդ մասին ես ամփոփ ներկայացրել եմ «Ակոս»-ում հրապարակված «Եթե գնա, Թուրքիան շատ կփնտրի Փաշինյանին» վերատառությամբ իմ վերջին հոդվածում։ Այնուամենայնիվ, ռացիոնալությունը միշտ հնարավոր չէ հասնել գաղափարական, առևտրային և պատմական պատճառներով:

- Հայաստանում բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ընդդեմ իշխանության։ Հնարավոր իշխանափոխությունը ինչպե՞ս կազդի այս գործընթացի վրա։ 

- Դեռ չգիտեմ, բայց քանի որ պատմությունը օգտագործվում է սոցիալական գիտություններում կանխատեսումներ անելու համար, կարող եմ ասել հետևյալը․ Այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանն իշխանությունից զրկվեց, ով ջանում էր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել, նրան փոխարինեց ռուսամետ ազգայնական Քոչարյանը, և դա լավ չեղավ այս հարաբերությունների համար։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սվա
Հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները. անդրադարձ է կատարվել ապաշրջափակման հարցերին
4125
Իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես. Կարին Տոնոյան
78965
Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը