HSID

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության քրեական գործերի քննությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունը։

Այս մասին օկուպացված Ստեփանակերտում APA-ի թղթակցի հարցին պատասխանել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։ 

Նա հայտնել է, որ 15 անձի նկատմամբ նախաքննությունն արդեն ավարտվել է։

«Նրանց բոլոր իրավունքները երաշխավորված են՝ ներպետական ​​օրենքների և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան, նրանք ապահովված են փաստաբանով և թարգմանիչով, ներկայումս մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթ են նյութերին։ Քրեական գործի ճանաչողական փուլի ավարտից հետո մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 5 ամսով երկարաձգվել էր Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը նույնպես երկարաձգվել էր 5 ամսով։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին