563

Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոյվո Կլաար

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, հայտնում է Լուրերը

Նա նշել է, որ պարբերաբար այցելում է Հայաստան և Ադրբեջան, ղեկավարների և մյուս պաշտոնյաների հետ, կարծիքներ փոխանակում այն ​​մասին, թե ինչպես լավագույնս օգտագործել հնարավորությունները՝  նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, ինչը նշանակում է ԵՄ բարձր մակարդակի աջակցություն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարում, մենք ուրախ ենք արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցված առաջընթացը»,- ասել է Կլաարը:

Նա նշել է, որ Եվրամիությունը ողջունել և գնահատել է այնպիսի դրական զարգացումներ, ինչպիսիք են 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը COP29-ի և բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, 2024 թվականի ապրիլի 19-ին սահմանների սահմանազատումը սկսելու մասին համաձայնագիրը, որը վերահաստատել է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի կարևորությունը՝ որպես հիմք սահմանների սահմանազատման և սահմանագծման հետագա աշխատանքների համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը  վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հսկայական ազդեցություն կունենա երկու երկրի և ամբողջ տարածաշրջանի վրա։ Այն բոլորովին նոր իրավիճակ կստեղծի, որտեղ ավտոմատ կերպով կմեծանան առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։

«Դա կազդի նաև տարածաշրջանում ԵՄ աշխատանքի վրա, քանի որ Եվրամիությանը թույլ կտա ավելի լայն տարածաշրջանային համագործակցություն ծավալել Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությամբ»,-ասել է Կլաարը և հավելել.

«Ինչպես բազմիցս ասվել է, ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանը բոլոր ոլորտներում տարբեր միջոցով՝ հատկապես կենտրոնանալով տարածաշրջանային կապի և տրանսպորտի վրա՝ կախված կողմերի միջև պայմանավորվածություններից»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS