դետք

Իրանում կայացել է նախագահի թեկնածուների 4-րդ բանավեճը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ տեղի է ունեցել նախագահի թեկնածուների 4-րդ մեծ բանավեճը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ բանավեճը կայացել է ուղիղ եթերում, որին մասնակցել են նախագահի բոլոր 6 թեկնածուները։ Բանավեճի շրջանակում վերջիններս ներկայացրել են իրենց ծրագրերն ու տեսակետները երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել իրենց մրցակիցների հարցերին։

Ընտրապայքարի առաջատարներից Իրանի խորհրդարանի նախագահ, պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անդրադարձել է Թեհրանի դեմ սահմանված անարդար պատժամիջոցներին և դրանք չեզոքացնելու համատեքստում կարևորել ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։

«Եթե ​​մեր նավթի վաճառքն ազատվի պատժամիջոցներից, մենք կարող ենք վերականգնել լրացուցիչ արձանագրությունը։ Եթե ​​նրանք պատժամիջոցներից ազատեն մեր նավահանգիստները, ապահովագրությունը և Կենտրոնական բանկը, ապա մենք կարող ենք կատարել պարտավորությունները»,- ասել է Ղալիբաֆը՝ կարևորելով նաև մարդկանց եկամուտների ու գնաճի անհամամասնությունը փոխհատուցելու անհրաժեշտությունը։

Պահպանողականների մյուս առաջատարը՝ Սայիդ Ջալիլին, անդրադարձել է արտաքին քաղաքականության հարցում առկա զգալի հնարավորություններին և նշել, որ պետք է հաշվի առնել ողջ աշխարհում առկա իրողությունները։  «Լատինական Ամերիկայից մինչև Աֆրիկա, մեր հարևանները, Դիմադրության առանցքի երկրները կարող են մեզ համար հնարավորություններ ստեղծել, մենք չպետք է անտեսենք դրանք»,- ընդգծել է թեկնածուն։ 

Բարեփոխականների թեկնածու Մասուդ Փեզեշքիանը, որը քարոզարշավի ընթացքում հանդես է գալիս ամբոխահաճո և ակնհայտ պոպուլիստական հայտարարություններով, շեշտել է՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում հավատարիմ է մնալու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սահմանած արտաքին քաղաքական կուրսին։ 

Վերջինս միևնույն ժամանակ ողջունել է Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի դերը Իրանի միջուկային գործարքին հետևելու հարցում։ «Մենք պետք է հարցերը լուծենք մասնագետների օգնությամբ։ Եթե ​​մենք այս մոտեցմամբ չանդրադառնանք առկա խնդիրներին, ապա չենք կարող հեշտությամբ լուծել պատժամիջոցների հետ կապված խնդիրները»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 28-ին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Նեթանյահուն պնդում է՝ Իրանում կամ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար անհասանելի վայր չկա
detq
Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչի
detq
Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը
detq
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին 
detq
Իրանը մտադիր չէ զորքեր ուղարկել՝ «Հիզբոլլահին» աջակցելու
detq
Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Իսրայելին դատապարտող հայտարարություն են ընդունել
detq
Քանաանին վստահեցրել է՝ Իրանը անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
դետք
Իրանի խորհրդարանը քննարկել է Իսրայելից վրեժ լուծելու տարբերակները
detq
ԵՄ-ն պետք է դադարեցնի Իսրայելին աջակցելու քայլերը․ Արաղչի
դետք
Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իսրայելին
detq
Իրանի բանակն ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռներ ունի. Իրանի բանակի օդուժի հրամանատար
ԴԵՏՔ_ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆ
Իրանի նախագահը նախազգուշացնում է՝ Լիբանանը կարող է դառնալ ևս մեկ Գազա