detq

Բաքուն դատապարտել է ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Պաշտոնական Բաքուն դատապարտել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի երեկվա հայտարարությունը։

Բաքվի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, թե Բաքվի դեմ կոմիտեի երեկվա «աննախադեպ հրապարակային հայտարարությունը խոր ափսոսանք է առաջացնում»։

«Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ առանց Բաքվի Հանրապետության (խմբ.) համաձայնության ամբողջությամբ հրապարակել 2022 թվականի հատուկ այցի արդյունքների մասին զեկույցը։ Այս մոտեցումն անարդար է և անհիմն, ինչպես նաև իրավական տեսակետից հարցեր է առաջացնում»,- հայտարարել է Հաջիզադեն։

Նշենք, որ Բաքուն հրաժարվել է համագործակցելուց Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ։ Կառույցը պաշտոնական Բաքվի այդ քայլը որակել է վերջինիս կողմից Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի խախտում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

detq
Եթե ​​Թուրքիան ցանկանում է անվտանգություն և կայունություն, պետք է ուժեղացնի պաշտպանական արդյունաբերությունը. թուրք նախարար