derf

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է «խաղաղության» պայմանագրին

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հարցազրույց է տվել ադրբեջանական «Ictimai TV» հանրային հեռուստաընկերությանը։ 

««Caliber.az» կայքի հրապարակումն անհեթեթություն է: Ես հերքում եմ այն: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես հայտարարություն է տարածել, որ սա հորինված է։ Որոշ աղբյուրներ, ցավոք, փորձում են տարաձայնություններ առաջացնել և միտումնավոր դժվարություններ ստեղծել ադրբեջանա-հայկական հարաբերություններում, որոնց շարքում է «Caliber.az»-ը։ Ես կտրականապես հերքում եմ նրանց տեղեկությունը»,- անդրադառնալով ռազմաբազայի ստեղծմանը՝ ասել է նա։

«Մեզ համար ԱՄՆ դեսպանի հերքումը տեղեկատվության գրեթե հաստատումն է»,- նշել էր կայքը։ 

Դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։

Նշենք, որ «Caliber.az» կայքը ուղղորդվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից։ 

    Ավելացնել նոր մեկնաբանություն

    From the author

    Aliyev
    Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
    hyuj
    Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
    Gyh
    Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
    Gyh
    Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
    Bayramov
    Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին