gtrf

Ադրբեջանն Ուզբեկստանի կարևոր ռազմավարական գործընկերն է․ Ուզբեկստանի նախագահ

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

«Մենք պայմանավորվել ենք 2025 թվականը հայտարարել տնտեսական համագործակցության տարի»,- այս մասին ասել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն Իլհամ Ալիևի հետ մամուլի համատեղ հայտարարության մեջ։ 

Միրզիյոևը պատմական է անվանել Ալիևի այցն Ուզբեկստան և նշել, որ Ադրբեջանը Ուզբեկստանի կարևոր ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ուզբեկստանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել օկուպացված Արցախում վերականգնման աշխատանքներին։ 

«Այսօր Ղարաբաղում մեծածավալ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում, եթե ուզբեկ շինարարների համար ինչ-որ տարածք հատկացվի, մենք կմասնակցենք այդ աշխատանքներին»,- նշել է Ուզբեկստանի նախագահը։

Քննարկել են նաև օկուպացված Ստեփանակերտում թեթև արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 22-ին պետական ​​այցով մեկնել է Ուզբեկստան։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին