fwef

Օգոստոսի 23-ին մեկնարկել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևի այցը Ղազախստան

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Այցի շրջանակում պատվիրակությունը հետևելու է «Ոսկե արծիվ-2024» համատեղ մարտավարական հատուկ զորավարժությանը, որին մասնակցել են ադրբեջանական բանակի զինծառայողները։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Քննարկվելու են նաև երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

Զուգահեռ ադրբեջանական բանակի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են մարտական ​​պատրաստության վարժանքներ։ 

Հիշեցնենք, որ  օգոստոսի 19-ին մեկնարկել է ադրբեջանցի և ղազախ զինվորների համատեղ զորավարժությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին