5486513

«Փաստ». Ադրբեջանը ցանկանում է COP համաժողովի օգնությամբ «սպիտակեցնել» իր հեղինակությունը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Փաստ» թերթը գրում է. «COP-ը համաշխարհային կլիմայական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով է, որն ամեն տարի անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից: Այն երկրները, որոնք միացել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիային (UNFCCC), պարտավորվել են կամավոր գործողություններ ձեռնարկել՝ «կլիմայական համակարգին մարդածին վտանգավոր միջամտությունը» կանխելու համար։

Սակայն նույնիսկ միջազգային շատ հայտնի լրատվամիջոցներ ու կազմակերպություններ առնվազն զավեշտալի են համարում, որ 29-րդ COP-ն անցկացվելու է Ադրբեջանում՝ նավթ և գազ արտահանող երկրում, որտեղ անգամ աղբը չի տեսակավորվում, որտեղ ջերմոցային գազերի արտանետման մակարդակը տարեցտարի աճում է՝ անցնելով հնարավոր բոլոր վտանգավոր սահմանները։ Ընդհանրապես, նշվում է, որ Ադրբեջանը վերածվել է բնապահպանական աղետի ամբողջ տարածաշրջանի համար:

Դա վրդովեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին, իրավապաշտպաններին և միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է այդ համաժողովի օգնությամբ «սպիտակեցնել» իր հեղինակությունը։ Օրինակ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը Ադրբեջանում կլիմայական կոնֆերանսի անցկացումը «անհանգստացնող շահերի բախում» է անվանել։ Իրավապաշտպանները նշում են, որ այդ երկիրը կլիմայի նկատմամբ անբարյացակամ է, արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը, իսկ միջոցառման նախագահը կլինի մի մարդ, որը նախկինում 20 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական նավթային ընկերությունում։ Եվ ընդհանրապես, Ադրբեջանի բնապահպանական իրավիճակը շատերի շրջանում է հարցեր առաջացնում:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ համաժողովին ընդառաջ Ադրբեջանում ու մասնավորաբար Բաքվում այնպիսի սահմանափակումներ են նախատեսվում, ինչպիսին չի եղել նույնիսկ «կովիդի» համաճարակի ժամանակ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS