hdudj

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը Իտալիայի Պնախարարի հետ քննարկել է ռազմական համագործակցությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

 Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով այսօր մեկնել է Իտալիա։ Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոյի հետ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Քննարկվել են երկրների միջև ռազմական համագործակցության ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իտալիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռաշադ Ասլանովը։

 Նա հանդիպել է նաև Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավո Դրագոնեի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

Aliyev
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ջրականում
hyuj
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Gyh
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել
Gyh
Ադրբեջանը և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն
Bayramov
Ադրբեջանը պետական մակարդակով անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին