Իրանի զինված ուժերը շքերթին ներկայացրել են իրենց նորագույն զինատեսակները
Իրանի զինված ուժերը շաբաթ առավոտյան հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացրել են իրենց վերջին ձեռքբերումները, հայտնում է Mehr-ը։ Սուրբ պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ Իրանի զինված ուժերը զորահանդես են անցկացրել ողջ երկրում։
Արարողությանը, որին ներկա են եղել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ և երկրի նախագահ Մասուդ Պեզեշիքյանը, ցուցադրվել են Իրանի զինված ուժերի վերջին ձեռքբերումները: Արարողությանը ցուցադրվել է նաև Ֆաթթահ հիպերձայնային հրթիռը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի վերջին ձեռքբերումը։
Այս հրթիռը մշակելով՝ Իրանը դարձավ այս տեխնոլոգիայի սեփականատեր չորս երկրներից մեկը, նշում են իրանական լրատվամիջոցները։ Շքերթին ներկայացվել է նաև իրանական արտադրության վերջին անօդաչու թռչող սարքը՝ Shahed 136B։ Բացի այդ, Իրանի զինված ուժերը ցուցադրել են նոր «Ջահադ» բալիստիկ հրթիռը։
Ավելացնել նոր մեկնաբանություն