Submitted by H.Aslanyan on
Թոմաս

2026-ին Հայաստանում կայանալիք ընտրությունները ՌԴ-ի համար վերջին հնարավորությունն են. Թոմաս դե Վաալ

Ռուսաստանն իսկապես կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և սա աստիճանական գործընթաց է։ Այս մասին Meduza-ի հետ զրույցում ասել է բրիտանացի լրագրող և Հարավային Կովկասի հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը՝ բացատրելով՝ ինչպես է փոխվել Ռուսաստանի դերը տարածաշրջանում վերջին տարիներին։

«Տարածաշրջանի երկրներն անկախություն են ձեռք բերել 35 տարի առաջ, և այս ընթացքում Ռուսաստանի նրանց ընկալումը որպես «մերձավոր արտասահման», որը դեռևս գտնվում է ազդեցության ոլորտում, մեծապես շեղվել է իրականությունից։ Այս երկրներում մեծացել է մի ամբողջ սերունդ, որն անկախ է Ռուսաստանից, ռուսերեն չի խոսում։ Երկրները կապեր են ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը Թուրքիան է, Վրաստանը մինչև վերջերս ամուր եվրոպական կապեր ուներ, Հայաստանը՝ Ֆրանսիայի հետ դաշինք։ Այժմ Ռուսաստանը դարձել է բազմաթիվ խաղացողներից միայն մեկը։

Ռուսաստանը դեռևս բազմաթիվ տնտեսական լծակներ ունի Հարավային Կովկասում, սակայն դրանց օգտագործումը երկրների վրա ճնշում գործադրելու համար միայն կթուլացնի նրա ազդեցությունը տարածաշրջանում: Օրինակ՝ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա՝ գազը կտրելով, բայց դրանով չի շահի հայ ժողովրդի սերն ու աջակցությունը:

Ինձ թվում է, որ հիմնական կետը, որից հետո Ռուսաստանը սկսեց արագորեն կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում, 2022 թվականին Ուկրաինայի ներխուժումն էր, որը շատ ռեսուրսներ կլանեց։ Այն ազդեց Հարավային Կովկասում Ռուսաստանի նկատմամբ հարգանքի կորստի վրա։

Մեկ այլ կարևոր գործոն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ռուսաստանը միշտ կարողացել է մանիպուլյացիաներ անել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Հիմա Լեռնային Ղարաբաղը կորսված է, և սա մեծ ողբերգություն է նրա ժողովրդի համար։ Սակայն այս իրադարձության արդյունքներից մեկն այն է, որ երկու երկրներն էլ հնարավորություն են ստացել կառուցելու իրենց սեփական ռազմավարական ինքնավարությունը», - ասել է նա։

Դե Վաալի խոսքով՝  վերջին ժամանակների ամենակարևոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումն էր։ Նրանք հանդիպել են սեփական նախաձեռնությամբ, դա միջազգային գագաթնաժողովի մաս չէր կազմում, այլ երկկողմ հանդիպում՝ առանց միջնորդների։

«ԱՄԷ-ն հյուրընկալել էր հանդիպումը, բայց չէր մասնակցել դրան: Սա շատ դրական և առողջ նշան է, որ երկու երկրները պատրաստ են միմյանց հետ խոսել առանց «մեծ եղբոր»՝ ինքնուրույն որոշելով հակամարտության կարգավորման օրակարգը: Ռուսաստանը լիովին կտրված է այս գործընթացից։ Ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են քննարկել տրանսպորտային և կապող երթուղիներն առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա շատ տարբեր է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրից, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությանն էր տրվում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը, կամ 2021 թվականի եռակողմ հանձնաժողովի աշխատանքից, որը նույնպես ստեղծվել էր տրանսպորտի և կապի հարցերը քննարկելու համար։ Այժմ երկու կողմերն էլ չեն ցանկանում, որ ռուսական ծառայությունները լինեն իրենց տարածքում», - ընդգծել է Թոմաս դե Վաալը։ 

Խոսելով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի մասին՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ ամերիկացիները կակտիվացնեն իրենց ջանքերը, բայց նրանք չպետք է պատրանք ունենան, որ միայն իրենք են դա անում։

«ԱՄՆ-ն խաղացողներից միայն մեկն է, ներգարվված են նաև Եվրամիությունը և Թուրքիան։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում չկա որևէ արտաքին խաղացող, որը կդառնա նոր «մեծ եղբայրը»։ Եվ ես կարծում եմ, որ սա առողջ իրավիճակ է», - հավելել է դե Վաալը։

Վերադառալով ՌԴ-ին՝ փորձագետը նշել է, որ Ռուսաստանին իրականում ձեռնտու չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղության համաձայնագիրը։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ որոշ պահի Ռուսաստանը կփորձի կանխել համաձայնության հասնելու հնարավորությունը և կպնդի իր մասնակցությունը հակամարտության կարգավորմանը։

Դե Վաալի կարծիքով՝ ՌԴ-ն ակտիվացնում է ջանքերը՝ ազատվելու Փաշինյանից, որը ցանկանում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։

«2026 թվականի հունիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, որոնք կարևոր են Փաշինյանի համար։ Հետևաբար, մենք, հավանաբար, ապագայում կտեսնենք, թե ինչպես է Ռուսաստանը փորձում միջամտել դրանց։ Ռուսաստանի համար գլխավոր խնդիրն այն է, որ սա նրա վերջին հնարավորությունն է։

Ռուսաստանն արդեն կորցրել է հանրային աջակցությունը Հայաստանում, և եթե որոշի գործել ռազմական կամ ուժային ճանապարհով, կկորցնի մնացած ողջ հավանությունը։ Փաշինյանը այնքան էլ ժողովրդականություն չի վայելում, որքան նախկինում էր, բայց ընդդիմության գլխավոր թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, որին աջակցում է Ռուսաստանը, վայելում է ավելի քիչ աջակցություն», - եզրափակել է փորձագետը։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal