Submitted by H.Aslanyan on
Սեյրան

Ադրբեջանը սահմանը լարված է պահում, որ ազդի հայկական կողմի վրա, հասնի իր նպատակներին. Օհանյան

Այսօր մենք ականատես ենք լինում մի վտանգավոր երևույթի: Իշխանության պետական ողջ քարոզչական ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչ արվել է պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը: Այս մասին Աժ ճեպազրույցում ասաց «Հայսատան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Իշխանության  հիմնական նպատակն ու թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, իր գաղափարական ու մարտական ընկերների հետ միասին պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ»,-ասաց Օհանյանը:

Լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմը նորից կրակում է, անգամ տների տանիքներ էին վնասվել, հայկական կողմը չի արձագանքում, նախ այս որոշումը ինչպես է կարծում ճիշտ է թե ոչ, մինչև երբ կարելի է համբերել, և իր  կարծիքով հայ-ադրբեջանական  բանակցությունները հիմա ո՞ր կետին են հասել՝ պատասխանեց. «Նախ սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին, կարելի է ասել, նաև լարված է և արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից, և բացի դրանից, նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում:  Դա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը և հատկապես պաշտպանության նախարարությունը և պատասխանները պետք է համարժեք լինեն։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմն էր միշտ, համարժեք պատասխաններ էր տալիս, բայց  Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է՝  սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել, ինչու չէ, նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն և նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում և նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ»,- նշեց Օհանյանը:

Նրա խոսքով՝  այսօր խորությամբ մենք չենք տիրապետում ինչ է կատարվում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հատկապես խաղաղության ենթատեքստի ներքո, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այդ ճնշումների հռետորաբանությունը չի պակասում, անընդհատ նոր պարտադրանքներ են, անընդհատ նոր  ցանկություններ են իրենք ներկայացնում, բայց այն, ինչ որ նաև տեսանելի է, որը որ տիրում է Բաքվում շինծու դատավարությամբ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նաև մնացած գերիների նկատմամբ, Ադրբեջանը փորձում է իրենց ունեցած ձեռքի տակ տեղեկությունների շրջանակներում հիմք ստեղծել, ոչ թե  դատապարտել ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ նաև հայկական կողմին։

«Այսինքն, այսօր մենք այդ հարաբերություններում հասել ենք մի իրավիճակի, որ հանցագործ կողմը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է մեղադրողի դերում և փորձում է մեղադրող կողմին, այսինքն հայկական կողմին դարձնել մեղադրյալ, ճնշումները շարունակել, և մենք գտնվում ենք պարզ մի դատավարության շրջանակներում, որտեղ որ հայկական կողմը նույնիսկ պատշաճ չունի, որովհետև դեմ առ դեմ է հայտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, իսկ նրանք ինչ ցանկություններ ուզում են, պարտադրանքների ներքո իրականացնում են»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Գերի
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի
Հավաք
4 քահանաներ կանչվել են վարժական հավաքների
Շուշի
Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահները օկուպացված Շուշիում են
Իսրայել
Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters
Տարածք
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ
Բաքու
Ադրբեջանում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն
Դրոշ
ԱՄՆ-ն 60 օրով վերացրեց իրանական նավթի պատժամիջոցները
Ղրիմ
ԱԹՍ-ների հարվածներից հետո Ղրիմը մնացել է առանց բենզինի, լույսի և տրանսպորտի
ՊՆ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում
Գեղամյան
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
Մենք
Արցախի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման մասին լուրը հաստատված չէ. հորդորում ենք չտարածել. հայտարարություն
Տաթևիկ
Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ. Տաթևիկ Հայրապետյան
Իրան
Պակիստանն ու Կատարը հայտարարել են բանակցությունների հաջորդ քայլերի մասին
Արաղչի
Կատարի և Պակիստանի միջնորդությամբ Թեհրանը հասել է նոր պայմանավորվածությունների․ Արաղչի
Նգն
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ին
Սև
Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր
Բենիամին
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
Հարված
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
Իսրայել
Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին
Իրան
Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են
Ալիև
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
Գեղարդ
Ադրբեջանական շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»
Տաթևիկ
Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը
Տաթևիկ
Չկա «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգ. կիրառենք ճիշտ տերմինաբանություն, այլ ոչ թե ադրբեջանականը. Հայրապետյան
Զատուլին
Մենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական. Զատուլին
Նիկոլ
Եթե հրավեր լինի, ես 2029-ին գնալու եմ Բաքու. Նիկոլ Փաշինյան
Հավերժի
4 տարի՝ առանց Հրաչի. այսօր անմահ հերոս Հրաչ Փիլիպոսյանի hիշատակի օրն է
Անտեր
Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայերը մեզ հետ. Ալիև
Տիգրան
Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին, սրանք էլ ներսում սեփական ժողովրդին են ահաբեկում․ պատգամավոր
ԱԳ
ՀՀ-ն կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը. ԱԳ փոխնախարար