Submitted by H.Aslanyan on
Օմբուդսմեն

Ահազանգ. Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվում Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է.  «Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի նկատմամբ իրականացված վանդալիզմը միջազգային իրավունքի և հումանիտար նորմերի բացահայտ և կանխամտածված խախտում է։ Այս գործողությունները լուրջ հարված են ոչ միայն զոհվածների հիշատակին, այլև համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանությանը։

Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող այս գործողությունները մտահոգիչ օրինակ են հստակ համակարգված քաղաքականության, որն ուղղված է հայ բնակչության` Հայկական բարձրավանդակում տեղաբնիկ ազգի դեմ մշակութային ցեղասպանության քաղաքականության իրագործմանը։ Այս վարքագիծը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմքային սկզբունքներին և խաթարում է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության հաստատման ջանքերը։

Միջազգային հանրության և, մասնավորապես, մարդու իրավունքների և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների լռությունը և անգործությունը ստեղծում են անպատժելիության վտանգավոր մթնոլորտ, որը լրջորեն խրախուսում է նմանատիպ հանցավոր գործողությունների շարունակումը։ Այդ լռությունը հավասարազոր է անուղղակի մեղսակցության և բացարձակապես անընդունելի է իրավունքի գերակայության սկզբունքի տեսանկյունից։

Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցի պղծումը հանցագործություն է մարդկության դեմ, և դրա անպատիժ թողնելը նշանակում է լեգիտիմացնել միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։ Ժամանակն է, որ միջազգային հանրությունը գործի՝ հանուն արդարության, իրավունքի և համաշխարհային մշակութային բազմազանության պահպանման։

Արդյո՞ք նկատելի չէ մի կարևոր զուգահեռ. ադրբեջանական ցեղասպան պետությունը հայկական մշակութային ժառանգությունը` այս պարագայում այն է եղբայրական գերեզմանոցը, հողին պղծվեց հենց այս օրերին`Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 80-ամյակին նվիրված մեծ միջոցառումների նախօրյակին.սա պատմության այն էջն է, որտեղ հայ ժողովրդի զավակները մեծ մասնակցություն են ունեցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում` ի Հայաստան և Սփյուռս։ Եվ պատմականորեն է ապացուցված, որ մեր ազգը եղել է ամենամեծաթիվ հերոսները տված եզակի ժողովուրդներից մեկը, որի հերոսներից միայն երկուսը` երկու մարշալ ծնվել են Արցախում` այն էլ մի գյուղում։ Պատմությունը ոչինչ չի մոռանում, ինչպես որ այսօր պատմության համար արձանագրվում է Արցախում մշակութային ցեղասպանությունը։Դա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի ցայտուն դրսևորում, որը այսօր չդատապարտելը և չկախելը ծնելու է հետևանքներ աշխարհի ցանկացած անկյունում։

Արցախում մշակութային ցեղասպանություն իրականացնող ու այդ արհեստածին երկրի առաջնորդների` տարբեր միջազգային հարթակներում պարգևատրվելու դրսևորումները գալիս են վկայելու, որ ֆաշիզմը մինչ օրս գոյություն ունեցող գաղափարախոսություն է մի շարք երկրների համար, որի հետևանքները մինչ օրս մնում են չհաղթահարված ու 21-րդ դարում էլ կրում են շարունակական բնույթ։

Հաշվի առնելով այս իրավիճակի ծայրահեղ լրջությունը՝ մենք վճռականորեն

պահանջում ենք.

  • միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների անհապաղ, հրապարակային և միանշանակ դատապարտում,
  • պահանջում ենք կիրառել պատժամիջոցներ և իրավական պատասխանատվության միջոցներ Ադրբեջանի նկատմամբ,
  • կոչ ենք անում ակտիվացնել գործողություններ՝ ուղղված զոհվածների հիշատակի և հայկական մշակութային ժառանգության լիարժեք պաշտպանությանը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լևոն
Այսօր Բաքվի բանտում ապօրինի պահվող գեներալ Լևոն Մնացականյանի ծնունդն է
ՄԱԿ
FT․ 2026 թվականից հետո ՄԱԿ-ի առաքելության երկարաձգումը Լիբանանում հարցականի տակ է
Ստեփան
Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ
Դադիվանք
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ անգամ չկա
Թրամփ
Թրամփը կոչ է արել Զելենսկիին դադարեցնել ՌԴ-ում վառելիքի օբյեկտներին հարվածները
Իրան
Իրանը Ռուսաստանից խնդրել է «Գերան-4» և «Գերան-5» ԱԹՍ-ներ. FT
Զելենսկի
Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել. Զելենսկի
Արաղչի
Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. Արաղչի
Փաշինյան
Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News