Submitted by H.Aslanyan on
արմեն

Ալիևի ձևակերպմամբ՝ Նիկոլի իշխանությունը իր համար «Ալլահի պարգև» է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլի խոսույթի հիմնական բաղադրիչներից մեկն այն է, որ իր կողմից կատարված յուրաքանչյուր քայլ ու գործողություն նա տիրաժավորում է մաքսիմալիստական պրիզմայով՝ ներկայացնելով այն կա՛մ որպես «աննախադեպ քայլ», կա՛մ որպես «պատմական որոշում», կա՛մ էլ ձևակերպում է, թե «երբեք այս աստիճան պաշտպանված, անվտանգ, ինքնիշխան չենք եղել» և այլն։ Սա խոսում է արժեքային բարդույթի և սեփական քայլերի նկատմամբ ալնհայտ կասկածի մասին։ Փաստացի, նա մարդկանց փորձում է բացատրել իր արարքները, արդարանալ, ասելով. «Մի նեղացեք, դուք չեք հասկանում, բայց սա պատմական է, աննախադեպ է, ես սա ձեզ համար եմ անում»։ Իսկ իրականությունն այն է, որ նա դա նա անու է զուտ վերարտադրվելու նպատակով:

Ուղիղ յոթ տարի առաջ՝ 2018-ի հոկտեմբերին, Նիկոլը Կապանում հայտարարում էր, թե «ՀՀ սահմանում երբեք այսքան հանգիստ ու խաղաղ չի եղել, ինչպես հիմա է»։ Իսկ թե ինչ հռետորաբանություն ուներ այդ շրջանում Ադրբեջանը՝ բոլորս լավ ենք հիշում։ Ավելի լավ ենք հիշում նաև այն, որ 2020-ի սեպտեմբերին Ալիևը հայտարարում էր, թե 2018-ին Դուշանբեում Նիկոլն իրեն խնդրել էր, որ սահմանին հանգիստ լինի, չկրակեն, որպեսզի ինքը կարողանա դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ «նախկինների» հարցերը վերջնականապես լուծել և լիարժեք իշխանություն ձեռք բերել, հետո զբաղվել Արցախի հարցով։ Ալիևը համբերեց, Նիկոլը 2018-ի դեկտեմբերին վերընտրվեց, ամբողջ պառլամենտն ու երկրի առանցքային պաշտոնները իրենով արեց, և արդյունքում բոլորս ստացանք 44-օրյա պատերազմը ու «լուծեց» Արցախի հարցը՝ այն հանձնելով գործընկերոջը:

Այսօր էլ Նիկոլն ու իր թիմը մոտավորապես նույն տրամաբանությամբ արդեն մեկուկես ամիս է հայտարարում են, թե «ՀՀ սահմանին մեկ տարի յոթ ամիս է զինվոր չի զոհվել, իսկ մեկուկես ամիս է՝ ոչ մի կրակոց չկա»։ Եվ կրկին ընտրական գործընթացներին ընդառաջ ենք, և կրկին այդ «խորհրդավոր հանգստությունը»։ Իսկ սեղանին փաստացի դրված է Սյունիքի թեման, ավելին՝ Ալիևն այն չի համարում հայկական տարած, այլ արտապատվիրակված միավոր, որի «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն, իրենն է:

Ի դեպ, Ալիևը և տարբեր ադրբեջանցի պաշտոնյաներ պարբերաբար հստակ մեսիջներ են տալիս, որ Նիկոլի իշխանությունը իրենց համար ամենաձեռնտու իշխանությունն է, որ երբևէ եղել է Հայաստանում։ Ալիևի ձևակերպմամբ՝ սա իր համար «Ալլահի պարգև» է։

Ամփոփելով՝ Նիկոլի իշխանության «խորհրդավոր հանգստության» ու «աննախադեպության» մասին հռետորաբանությունը, ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը, իրականում միշտ էլ ընտրական նպատակների սպասարկման գործիք է եղել։ Դրա գինը վճարել է երկիրը՝ ստանալով 44-օրյա պատերազմ ու պարտություն։ Այսօր կրկնվող նույն մոտեցումը ոչ թե անվտանգության կամ խաղաղության երաշխիք է, այլ վտանգավոր ինքնախաբեություն, որն ամենաշահառուն դարձնում է ոչ թե Հայաստանը, այլ Ալիևն ու Ադրբեջանը»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վաղո
Իմ նպատակը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդումն է. Վաղինակ Վարդանով
վաղո
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
այց
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ
քքք
Ադրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ՄԱԿ-ի հետ եռակողմ համագործակցության հնարավորությունը
Տիգրան
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ
Պապիկյան
Պապիկյանը հանձնարարականներ է տվել բանակային կորպուսի հրամկազմին
գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
ադրբեջան
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով ոսկու մաքսանենգության համար
Ական
Օկուպացված Խոջալուում ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել
Դավիթ
Վտանգելով իր անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը
Թրամփ
Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ Թրամփ
Իրան
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
թրամփ
Թրամփը վստահ է, որ Իրանի հետ պшտերազմը կավարտվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը
Սուրեն
Ճամբարակում զինվորի մահվան ելքով վրաերթից հետո զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից
ԶՈՒ
ԶՈՒ ԳՇ պետը աշխատանքային այցով Լեհաստանում է
Բայրամով
Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ
Դավիթ
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից
Բայրամով
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն
Զոնաբենդ
Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին
Ամն
ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Խարկ կղզու և Ջասք քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին․ Fox News
Ինքնաթիռ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
Եմ
ԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համար
Լավրով
Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
Նեթանյահու
Մենք պետք է տապալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
Կիև
Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ է հատկացրել, Մեծ Բրիտանիան՝ 100 մլն ֆունտ ստեռլինգ
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանի հետ Բաքու մեկնելու պատրաստակամություն է հայտնում
Պապիկյան
Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ
կիև
Ռուսաստանը անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Թրամփ
Բերնհեմն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար