Submitted by H.Aslanyan on
Հյդ

ԱՄՆ Սենատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր:Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։

Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած գոյության սպառնալիքների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախի էթնիկ զտումների ճանաչումը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն՝ անդրադառնալով բանաձևերին:

Բանաձևերում անդրադարձ է կատարվում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում ապրող քրիստոնյաների իրավունքներին՝ ընդգծելով, որ դրանցում ապրող նաև հայ քրիստոնյա բնակչությունը շարունակում է բախվել համակարգային հալածանքների։ Բանաձևերը նաև հիշեցնում են 2020-2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների մասին՝ մատնանշելով, որ ոչնչացվում է նաև տեղի հայկական մշակութային ժառնագությունը։

Թուրքիայի վերաբերյալ բանաձևում նշվում է, որ քրիստոնյաները դժվարանում են գտնել համապատասխան պաշտամունքի վայրեր, միսիոներները ստիպված են լքել երկիրը՝ ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների կեղծ մեղադրանքներով, իսկ օտարերկրյա հոգևորականները բախվում են երկրում մնալու խոչընդոտների։

«Քրիստոնյա փոքրամասնությունը շարունակում է անհետանալու վտանգի տակ լինել զինյալների և ահաբեկիչների հարձակումների պատճառով»,- ասված է բանաձևում՝ արծարծելով Սիրիայում քրիստոնյա բնակչության շուրջ տիրող իրավիճակը։

Ջոշ Հոուլիի և Ռայլի Մուրի ներկայացրած 327-րդ և 594-րդ բանաձևերում պաշտոնյաները կոչ են անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջնահերթություն տալ հալածված քրիստոնյաների պաշտպանությանը՝ որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության օրակարգի մաս:

«Բանաձևերը կոչ են անում վարչակազմին դիվանագիտորեն ներգրավվել մուսուլմանական մեծամասնություն կազմող երկրների հետ և օգտագործել բոլոր հասանելի գործիքներն, այդ թվում՝ առևտրային և ազգային անվտանգության բանակցությունները՝ կրոնական ազատությունը խթանելու նպատակով»,- ասված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ «Բաց դռների համաշխարհային դիտորդական ցուցակի» 2025 թվականի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում ավելի քան 380 միլիոն քրիստոնյա ենթարկվում է հալածանքների և խտրականության, որոնցից շատերը կենտրոնացած են մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրներում:

Զեկույցը նշում է կրոնական ճնշումները՝ սկսած բռնությունից և բանտարկությունից մինչև հարկադիր կրոնափոխություն և մշակութային ոչնչացում, այդ թվում՝ Թուրքիայում, Սիրիայում և Ադրբեջանում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal