
Աննախադեպ ձեռքբերում՝ Հայոց ցեղասպանագիտության համար
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում:
Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին, նշել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից։
Ավելացնել նոր մեկնաբանություն