Submitted by H.Aslanyan on
Հանդիպում

Արաղչին ու Ալիևը վերահաստատել են հարաբերությունների զարգացման հարցում երկու երկրների կամքը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բաքվում է: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը վերահաստատել են հարաբերությունների զարգացման հարցում երկու երկրների կամքը: Թյուրիմացությունները վերացնելու և խնդիրները կառավարելու համար Արաղչին կարևորել է շարունակական դիվանագիտական խորհրդակցությունների դերը։

Ավելի վաղ, Ադրբեջան այցի կապակցությամբ իր գրած ակնարկում Արաղչին նշել էր. «Հարավային Կովկասի տարածաշրջանը կանգնած է նոր դարաշրջանի շեմին․առաջացել է մի նոր միջավայր, որը ոսկե հնարավորություն է ստեղծել խաղաղության, կայունության և համընդհանուր զարգացման համար։ Մեր խորը համոզմունքն այն է, որ այս տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը ներմուծվող ապրանք չեն և կարող են ապահովվել միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ու առանց օտարների միջամտության։

Ցանկացած գործոն, որը տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում անցանկալի փոփոխություններ կառաջացնի, համարվում է ոչ նորմալ և պահանջում է համատեղ միջոցառումներ։ Ակնհայտ է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է համապարփակ մոտեցում, հրաժարում այնպիսի ծրագրերից, որոնք անտեսում են հարևանների կենսական շահերը, ինչպես նաև տեղական կարողությունների օգտագործում։

Եվ այս փոխկապված անվտանգությունը պարտադրում է, որ խոհեմությամբ թույլ չտանք, որպեսզի օտար ուժերը, որոնց շահը կայունության խաթարումն է, ներթափանցեն երկու երկրների եղբայրական հարաբերությունների մեջ: Բարեկամական, եղբայրական և հարևան Ադրբեջան այս այցի ընթացքում մեծ պատիվ եմ համարում ինձ հետ բերել խաղաղության, բարեկամության և երկկողմ հարաբերություններում նոր և լուսավոր էջ բացելու Իրանի կառավարության ու ժողովրդի վճռական կամքի պատգամը:

Մենք մեկնում ենք Բաքու՝ շեշտելու, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները նպաստավոր միջավայր են ստեղծել փոխգործակցության ամրապնդման և տարանցման, էներգետիկայի, առևտրի, ներդրումների և մարդկային շփումների ոլորտներում տնտեսական համագործակցության նպատակային ընդլայնման համար»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մեդալ
Հայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալով
ԱԱԾ
Մոլորվելու հետևանքով Տավուշում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ
Նեթանյահու
Իրանը կարող է հարվածել Իսրայելին՝ ընտրությունները խափանելու նպատակով․ Նեթանյահու
Մոնթե
«Մոնթե»․ նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա հայ հերոսի կյանքի մասին պատմող ֆիլմը
Նեթանյահու
Նեթանյահուի վերջին մարտը․ Իսրայելը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների
Կիև
Ուկրաինայի ԶՈւ-ն կրկին հարձակվել է Ռուսաստանի տարածաշրջանների վրա. կան զոհեր
Անդրանիկ
Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց
Վարուժան
Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում
Թրամփ
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
Զելենսկի
Ուկրաինան երբեք չի համաձայնի չեզոք կարգավիճակին և բանակի սահմանափակմանը․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման մրցույթը
Արթուր
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Կիև
Կիևը պատրաստվում է վերջին հինգ տարվա ամենածանր ձմռանը․ The Wall Street Journal
Օքթայ
Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդականին
Արաղչի
Ոչինչ այլևս նախկինի պես չի լինի. Արաղչին՝ Հորմուզի նեղուցի մասին
Ուկրաինա
Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
Թրամփ
Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
Վուչիչ
Վուչիչը պարտվել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում
Արցախ
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը և արցախահայության սոցիալական խնդիրների լուծումը փոխկապակցված առաջնահերթություններ են
Իրանցի
Բաքուն Իսրայելի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանային հենակետ. իրանցի փորձագետ
Գիտության
Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու
Կկի
ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա
Դրոշ
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի
Հապկ
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք նիստում
Թրամփ
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ
Իրաբ
Իրանը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ պայմանով, որ կատարվի Իսլամաբադի հուշագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն 1,4 մլն դոլարի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ սահմանապահ զորքերին
Արտակ
Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին
Իրան
Իրանում հայտարարել են, որ ԱԹՍ–ների զգալի պաշարներ ունեն