«Արալեզ» հարվածային ԱԹՍ` հայկական արտադրողի կողմից
Հայկական ԱԹՍ-ներ արտադրող Davaro LLC ընկերությունը ստեղծել է «Արալեզ» անօդաչու թռչող սարքի կոնցեպտը։
Այս մասին նշվում է ընկերության ֆեյսբուքյան էջում.
Այն ստեղծվեց մի իրավիճակում, երբ 2020 թվականի լայնածավալ մարտական գործողություններից հետո մեր ազգի զգալի մասը ցանկանում էր, որ ՀՀ-ն նույնպես ունենա միջին բարձրության, երկարատև թռիչքի ունակությամբ (MALE) դասի հարվածային ԱԹՍ։
«Արալեզ» կոնցեպտի ստեղծմամբ մեր ընկերությունը հայտարարեց, որ «Դավարո»-ի թիմը ունակ է իրականացնել նաև նման բարդության նախագծեր։
Ավելացնել նոր մեկնաբանություն