Submitted by H.Aslanyan on
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։   «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինակ

Արդեն մի քանի ամիս է՝ պարագլուխը սանձազերծել է մտահոգիչ մի արշավ՝ ուղղված Հայաստանի ազգային ինքնության ամենասրբազան խորհրդանիշներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ

«ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը գրել է. «Արդեն մի քանի ամիս է՝ պարագլուխը սանձազերծել է մտահոգիչ մի արշավ՝ ուղղված Հայաստանի ազգային ինքնության ամենասրբազան խորհրդանիշներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Եթե առաջ նա զազրելի և անանուն ֆեյսբուքյան մեղադրանքներ էր հնչեցնում եպիսկոպոսաց դասի հասցեին, հիմա արդեն անցել է Վեհարանը գրավելու կոչերին։ Պարագլխի այս և մյուս բոլոր հակաեկեղեցական դրսևորումները ծայրահեղ գռեհիկ են՝ մի բան, որն անհարիր է ոչ միայն պետական գործչի, այլև ցանկացած արժանապատիվ մարդու համար։

Պարագլխի գռեհկությունն անմիջապես արձագանք գտավ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սփյուռքում և բազմաթիվ օտարերկրյա դիտորդների շրջանում։ Այնուհետև, նրա քաղաքացիական զուգընկերը՝ Աննա Հակոբյանը, որը հանրությանը ներկայանում է որպես առաջին տիկին, ոչ միայն կրկնեց, այլև սրեց պարագլխի գրառումները՝ հայհոյանքների տարափ ուղղելով Եկեղեցուն։

Թեև Փաշինյանը մեղադրանքներ է հնչեցնում որոշ հոգևորականների՝ նրանց կուսակրոնության թեմայով, սակայն լավ հայտնի է, որ նրա համակեցությունն իր զուգընկեր Աննա Հակոբյանի հետ թեև գուցե ինքնին անօրինական չէ, բայց արժանապատիվ էլ չէ, և նրա չորս երեխաներն, ըստ էության, ծնվել են առանց սահմանված ամուսնական կապի:

Սա մի բան է, որը դեմ է հայ մարդու նորմալ արժեհամակարգին։ Նման մարդ տեսակից բարոյականության կամ հավատքի մասին քարոզ լսելը պարզապես ծաղր է»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան